Մուրադ Մուրադյան (ազատամարտիկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուրադ Մուրադյան (այլ կիրառումներ)
Մուրադ Տելեմակի Մուրադյան, (մայիսի 12, 1963, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 11, 1996, Տավուշի մարզ, Հայաստան), հայ բժիշկ-ազատամարտիկ, Նիկոլ Դուման կամավորական ջոկատի անդամ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից։
Մուրադ Մուրադյան | |
---|---|
![]() | |
մարտի 11, 1996 | (տարիքը 32)|
Ծննդավայր | Վանաձոր |
Մահվան վայր | Տավուշի մարզ |
Գերեզման | Եռաբլուր պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() |
Կոչում | Կապիտան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | Արիության մեդալ |
ԿենսագրությունԽմբագրել
Մուրադ Մուրադյանը ծնվել է Կիրովական քաղաքում։ 1970-1980 թվականներին սովորել և ավարտել է Կիրովականի թիվ 29 միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներից Մուրադը զբաղվել է ըմբշամարտով, սովորել է նվագել երաժշտական տարբեր գործիքներ։ Տեղեկություններ, նկարներ է հավաքել Եղեռնի, Հայ դատի, բոլոր ժամանակների ազգային-ազատագրական շարժումների վերաբերյալ, ալբոմներ կազմել[1]։
Դպրոցն ավարտելուց հետո որոշել է մեկնել Լենինգրադ, ընդունվել ռազմաբժշկական ակադեմիա՝ իրականություն դարձնելով իր նվիրական երազանքը, բայց, ի վերջո, տեղի տալով ծնողների խնդրանքին՝ Մուրադը հրաժարվել է Լենինգրադ մեկնելու իր որոշումից։
1982-1984 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1987 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետ։
1988 թվականից բժշկական ինստիտուտի՝ Արցախյան շարժման նախաձեռնող խմբի անդամ էր։ 1990 թվականին կազմակերպել և մի քանի ակտիվիստների հետ ստեղծել է բուժակ-հրաձիգների պատրաստման և մարտական ջոկատների համալրման խմբեր, ապա «Հայկազուններ» մասնաճյուղը։ 1991 թվականին անդամագրվել է «Նիկոլ Դուման» երկրապահ կամավորական ջոկատին, որի կազմում մինչև հրադադարը մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին։
1996 թվականին ծառայության է անցել Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։
Զոհվել է 1996 թվականի մարտի 11-ին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, Տավուշի սահմանամերձ շրջանում։
ՊարգևներԽմբագրել
Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
ՀիշատակԽմբագրել
Սեպտեմբերի 8-ին Երևանի պետական բժշկական համալսարանում բացվել է բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի անվան լսարանը[2]։
Հայաստանի Լոռու մարզի Ջիլիզայի միջնակարգ դպրոցը անվանվել է Մուրադ Մուրադյանի անունով[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Եթե Մուրադը կողքիս է, ինձ ոչինչ չի պատահի»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-30-ին
- ↑ «Բացվեց բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի անվան լսարանը»
- ↑ «ՋԻԼԻԶԱՅԻ ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-30-ին