Մուրադ Զեկոխ

ռուս ֆուտբոլիստ

Մուրադ Դաուդովիչ Զեկոխ (ռուս.՝ урат Даудович Зекох, հուլիսի 1, 1969(1969-07-01)[1]), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան և հարձակվող, ֆուտբոլային մարզիչ։

Մուրադ Զեկոխ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 1, 1969(1969-07-01)[1] (54 տարեկան)
Հասակ 170 սմ
Դիրք կիսապաշտպան, հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ 1 (0)
1989—1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դրուժբա 102 (15)
1992 Ռուսաստան Կուբան 3 (0)
1992—1993 Ռուսաստան Դրուժբա 72 (18)
1994—1995 Ռուսաստան Ժեմչուժինա (Սոչի) 35 (1)
1996—1997 Ռուսաստան Գազովիկ Գազպրոմ 63 (6)
1998 Ռուսաստան Կուզբասս 14 (6)
1998—1999 Ռուսաստան Գազովիկ Գազպրոմ 34 (3)
2002 Ռուսաստան Նեմկոմ 35 (2)
2003—2006 Ռուսաստան Սպարտակ ՈՒԳՊ 72 (7)
Մարզչական կարիերա
Ռուսաստան Դրուժբա մարզիչ

2009
Ռուսաստան Տորպեդո (Արմավիր) մարզիչ

2010—2011
Ռուսաստան Դրուժբա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գործունեություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1987 թվականին Նալչիկի «Սպարտակ» ակումբում՝ այդ մրցաշրջանում անցկացնելով մեկ խաղ։ 1989 թվականին շարունակել է ելույթները Մայկոպի «Դրուժբա» ակումբում, որի կազմում խաղացել է մինչև 1991 թվականը՝ այդ ընթացքում անցկացնելով 102 խաղ և խփելով 15 գոլ։ 1992 թվականի սկզբին տեղափոխվել է «Կուբան» ակումբ, որտեղ կատարել է իր նորամուտը բարձրագույն լիգայում՝ անցկացնելով 3 խաղ, սակայն ապրիլին[2] վերադարձել է «Դրուժբա», որտեղ խաղացել է մինչև մրցաշրջանի ավարտը՝ անցկացնելով 32 խաղ և խփելով 9 գոլ առաջնությունում, ինչպես նափ 6 խաղ և 3 գոլ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, ինչով օգնել է թիմին հասնել մրցաշարի 1/2 եզրափակիչ։

Հաջորդ մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ, որտեղ խփել է 9 գոլ առաջնությունում և 3 հանդիպում Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ 1994 թվականին տեղափոխվել է Սոչիի «Ժեմչուժինա» ակումբ, որի կազմում անցկացրել է 13 խաղ առաջնությունում և 1 խաղ Գավաթի խաղարկությունում։ Հաջորդ մրցաշրջանում անցկացրել է 22 խաղ (որտեղ խփել է 1 գոլ) առաջնությունում և մեկը Գավաթի խաղարկությունում, ինչից հետո լքել է ակումբը։

1996 թվականի սկզբին տեղափոխվել է Իժևսկի «Գազովիկ Գազպրոմ» ակումբ, որի կազմում այդ մրցաշրջանում անցկացրել է 33 խաղ և խփել 3 գոլ առաջնությունում, ինչպես նաև ևս մեկ հանդիպում երկրի Գավաթի խաղարկությունում։ Հաջորդ մրցաշրջանում մասնակցել է 30 խաղի (որտեղ նույնպես խփել է 3 գոլ) առաջնությունում և մեկ խաղ Գավաթի խաղարկությունում։ 1998 թվականի սկզբին տեղափոխվել է Կեմերովոյի «Կուզբասս» ակումբ, որի կազմում հանդես է եկել մինչև օգոստոս[3]՝ այդ ընթացքում անցկացնելով 14 խաղ և հեղինակելով 6 գոլ առաջնություն և անցկացնելով մեկ հանդիպում Գավաթի խաղարկությունում, ինչից հետո վերադարձել է «Գազովիկ» ակումբ, որտեղ խաղացել է մեկ մրցաշրջան, անցկացրել է 14 խաղ և խփել 1 գոլ։

Իժևսկում անցկացրած իր վերջին մրցաշրջանում Զեկոխը մասնակցել է 20 խաղի, որտեղ խփել է 2 գոլ առաջնությունում, ինչպես նաև մասնակցել Գավաթի խաղարկության մեկ հանդիպման, որտեղ հեղինակել է մեկ գոլ։ 2002 թվականին տեղափոխվել է «Նեմկո» ակումբ[4], որի կազմում առաջնությունում անցկացրել է 35 խաղ և խփել 2 գոլ, Գավաթի խաղարկությունում մասնակցել 2 խաղի։

2003 թվականին համալրել է Անապայի «Սպարտակ» ակումբի կազմը, որտեղ անցկացրել է 36 խաղ և խփել 2 գոլ։ Սակայն որոշ ֆինանսական դժվարությունների պատճառով ակումբը ժամանակավորապես հեռացել է ՊՖԼ-ից, ինչի պատճառով Զեկոխը 2004 թվականի մրցաշրջանն անցկացրել է սիրողական մակարդակում, ինչից հետ վերադարձել է պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ 2005-2006 թվականներին անցկացրել է երկու վերջին մրցաշրջանները մեծ ֆուտբոլում, առաջնությունում մասնակցել է 36 խաղի, որտեղ խփել է 5 գոլ, ինչպես նաև անցկացրել երեք հանդիպում երկրի գավաթի խաղարկության 2006/07 մրցաշրջանում, որտեղ խփել է մեկ գոլ[5]։

Մարզչական խմբագրել

Պրոֆեսիոնալ խաղացողի կարիերան ավարտելուց հետո զբաղվել է մարզչական գործունեությամբ, 2008 թվականին աշխատել է որպես «Դրուժբա» ակումբի մարզիչ Ադամ Նատխոյի օգնական[6], ապա 2009 թվականին եղել է Արմավիրի «Տորպեդո» ակումբի մարզիչ[7], իսկ 2010/2011 թվականներին եղել է Մայկոպի «Դրուժբա» ակումբի մարզիչ[8]։ 2014 թվականի մարտին դարձել է Կուրգանինսկի «Օմեգա» ակումբի գլխավոր մարզիչ։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Դրուժբա»
  • Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակչի մասնակից (1) – 1992/93

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Состав ФК «Кубань» в сезоне 1992 года» (ռուսերեն). klisf.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  3. «Состав ФК «Кузбасс» в сезоне 1998 года» (ռուսերեն). klisf.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  4. «Официальная заявка ФК «Немком» на сезон 2002 года» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  5. Բացակայում են 2005/06 մրցաշրջանի տվյալները, երբ «Սպարտակ-ՈՒԳՊ»-ն անցկացրել է երկու հանդիպում։
  6. «Официальная заявка ФК «Дружба» на сезон 2008 года» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  7. «Официальная заявка армавирского «Торпедо» на сезон 2009 года» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  8. «Официальная заявка ФК «Дружба» на сезон 2010 года» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել