Մուստանգ, թուրք ռեժիսոր Դենիս Գամզե Էրգյուվենի կողմից նկարահանված ֆիլմ։ Նկարահանվել է միասնական միջազգային ջանքերով։ Ներկայացվել է Կաննի 2015 թվականի կինոփառատոնին[9][10]՝ «Ռեժիսորների երկշաբաթյակ» ծրագրով, որտեղ արժանացել է Cinemas Label Award մրցանակին[11]։ Սա ռեժիսոր Դենիս Գամզե Էրգյուվենի առաջին լիամետրաժ ֆիլմն է[12]։

Picto infobox cinema.png
Մուստանգ
թուրքերեն՝ Mustang
Մուստանգ (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of Qatar.svg Կատար
Flag of France.svg Ֆրանսիա
Flag of Germany.svg Գերմանիա
Flag of Turkey.svg Թուրքիա
Ժանրդրամա[1][2][3][…], հասունացման պատմություն և անկախ ֆիլմ
Թվականմայիսի 19, 2015, հոկտեմբերի 3, 2015, փետրվարի 25, 2016[4][5] և հունվարի 21, 2016[6]
Լեզութուրքերեն
ՌեժիսորDeniz Gamze Ergüven?[1][2][7][…]
ՊրոդյուսերCharles Gillibert?[8]
Սցենարի հեղինակDeniz Gamze Ergüven?[8] և Alice Winocour?
ԴերակատարներElit İşcan?, Նիհալ Քոլդաշ, Ayberk Pekcan?, Burak Yiğit?, Günes Sensoy?, Tuğba Sunguroğlu? և İlayda Akdoğan?
ՕպերատորDavid Chizallet? և Ersin Gök?
ԵրաժշտությունՈւորեն Էլիս (երաժիշտ)
ՄոնտաժMathilde Van de Moortel?
Պատմվածքի վայրԹուրքիա
ԿինոընկերությունCG Cinéma
Տևողություն97 րոպե
Commons-logo.svg Mustang (film) Վիքիպահեստում

ՆկարագրությունԽմբագրել

Ամառվա սկզբին մի հյուսիսային թուրքական գյուղակում հինգ քույրեր, դպրոցից տուն վերադառնալիս, անմեղորեն խաղում էին երեխաների հետ։ Սակայն խաղը վերածվում է անբարոյականությունների շղթայի։ Ընտանեկան տունը միանգամից դառնում է բանտ, տնարարություն սովորելու համար փոխվում է դպրոցը, հարսանիքներ են կազմակերպվում։ Սակայն ազատատենչ քույրերը գտնում են շրջափակման ելքը[13]։

ԾանոթագրություններԽմբագրել