Մուսենդեն տաճար
Մուսենդեն տաճար (անգլ.՝ Mussenden Temple), փոքր շրջանաձև կառույց, որը գտնվում է Հյուսիսային Իռլանդիայի հյուսիսարևմտյան ափին, Ատլանտյան օվկիանոսից բարձր, Քեսլռոքի շրջակայքում գտնվող ժայռերի վրա։ Կառուցվել է 1785 թվականին և Դաունհիլ Հաուսի մի մասն է։ Կալվածքը նախկինում Բրիստոլի IV կոմս Ֆրեդերիկ Հարվիի գավառի մասն էր, որը 1768-1803 թթ․ ծառայել է որպես Իռլանդիայի եկեղեցի։ Տաճարը կառուցել է Լորդ Բրիստոլը, ով հայտնի է որպես «Կոմս-եպիսկոպոս»։ Կառուցվել է որպես գրադարան և մոդելավորվել է Հռոմի ֆորումի Վեստայի տաճարի նախագծով, որը նվիրված է եպիսկոպոս Լորդ Բրիստոլի զարմիկ Ֆրիդսուայդ Մուսեդեի հիշատակին։
Տեսակ | տաճար և գրադարանի շենք |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն[1][2] |
Տեղագրություն | Downhill?[3] |
Վայր | Castlerock?[3] |
Հասցե | Mussenden Temple, Downhill, Castlerock, Co. Londonderry[3] |
Սեփականատեր | Ազգային հիմնադրամ |
Սպասարկող | Ազգային հիմնադրամ |
Հիմնադրված է | 18-րդ դար[3] |
Ժառանգության կարգավիճակ | Grade A listed building?[3] |
Պաշտոնական կայք |
Տարիների ընթացքում Դաունհիլի ժայռերերի քայքայման հետևանքով Մուսենդենի տաճարը հասավ անդունդի եզրին, իսկ 1997 թ. Ազգային արժեքների պահպանման ընկերությունը կատարեց ժայռի ամրացման աշխատանքները, որպեսզի փրկի տաճարը կործանումից[4]։
Այժմ Դաունհիլի և Մուսենդեն տաճարի՝ ազգային արժեք ներկայացնող մասերը՝ տաճարը շրջապատող տարածքներն ու կալվածքները (Դաունհիլ ամրոց) բաց են հանրության առջև ողջ տարվա ընթացքում[5]։ Տաճարը որոշ օրերի բաց է և մուտքն անվճար է։
Տաճարից բացվում է տեսարան դեպի Դաունհիլի արևմտյան ափում գտնվող Մագիլիգյան վայրը և Դոնեգոլ կոմսությունում գտնվող Ինիշոուենը, իսկ արևելքից՝ դեպի Քեսլռոք լողափ՝ Պորթստյուարտ, Պորտրաշ և Ֆեիր հեդ։
2007 թվականին տաճարը թույլտվություն ստացավ անցկացնելու քաղաքացիական հարսանեկան արարողություններ[6]։
Մոտակա կայարանը Քեսլռոք երկաթուղային կայարանն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ National Heritage List for England
- ↑ Northern Ireland Buildings Database
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Northern Ireland Buildings Database
- ↑ Examples of recent rockfalls from basalt cliffs in Northern Ireland Արխիվացված 2012-09-28 Wayback Machine, Peter Wilson and Alana Cunningham, School of Environmental Sciences, University of Ulster at Coleraine, Irish Geography, Volume 36(2), 2003, 170-177, retrieved 18 September 2009
- ↑ Mussenden Temple and Downhill Demesne, National Trust
- ↑ Weddings at Mussenden Temple Արխիվացված 2009-09-30 Wayback Machine, National Trust
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մուսենդեն տաճար կատեգորիայում։ |