Մուշկետ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մուշկետը միջնադարյան հրազեն է, որը լայն օգտագործում է ունեցել Եվրոպայի և Ասիայի զանազան երկրներում։

«Մուշկետ» բառը հայերենին է փոխանցվել ռուսերենից (мушкет), որն, իր հերթին, փոխառել է ֆրանսերենից (mousquet)։
Մուշկետը հարթափող հրացան էր՝ ստեղծված Իսպանիայում 16-րդ դարում։ Այն փոխարինեց ավելի պրիմիտիվ և փոքր կարողության արկեբուզը։ Մուշկետը լցվում էր փողաբերանից, վառոդի բռնկումը և գնդակի արձակումը կատարվում էր պատրույգի օգնությամբ։ 19-րդ դարում մուշկետներն արդեն գործածությունից դուրս եկան և նրանց տեղը գրավեցին ակոսավոր հրացանները։
Ամենավաղ տեսակի մուշկետները սովորաբար սպասարկվում էին երկու զինվորների («մուշկետակիրների») կողմից, և հրաձգությունը կատարվում էր շարժական հենակի վրայից։ Տիպիկ մուշկետը մեկ ու կես մետր երկարություն ուներ, կշռում էր մոտ 9 կգ։ Կրակում էր 70 գրամ կշիռ ունեցող գնդակ, խղճուկ դիպուկությամբ և մոտավորապես 150 մետր հեռավորությամբ։ Նոր տեսակները ավելի կատարյալ և ճշգրիտ էին, ավելի թեթև և փոքր, և կարող էին բավականին բարձր դիպուկությամբ հարվածել մարդաչափ թիրախի՝ 70-80 մետր հեռավորության վրա։ Տրամաչափը՝ 20 մմ։
Միջնադարում մուշկետները վճռական դեր են խաղացել զինված ուժերի ռազմական գործողություններում, այդ թվում՝ թուրքերի կողմից 1453 թ. Կոստանդնուպոլսի պաշարման և վերջնական գրավման գործողություններում։