Մուշեղ Մինասյան

հայ պատմաբան, սովետական բանակի գեներալ-մայոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մուշեղ Մինասի Մինասյան (օգոստոսի 27, 1902(1902-08-27)[1], Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 27, 1987(1987-11-27), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ պատմաբան, խորհրդային բանակի գեներալ-մայոր (1961)։ Պատմական գիտությունների դոկտոր (1958

Մուշեղ Մինասյան
օգոստոսի 27, 1902(1902-08-27)[1] - նոյեմբերի 27, 1987(1987-11-27) (85 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1925)[1]
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Մուշեղ Միասյանը ծնվել է 1902 թվականին Գորիս քաղաքում։ Սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում։ 1925 թվականին ավարտել է Երևանի համալսարանի իրավա-տնտեսագիտական ֆակուլտետը, 1956 թվականին՝ գլխավոր շտաբի բարձրագույն ռազմական ակադեմիային կից դոկտորանտուրան։ Զբաղվել է քաղաքական աշխատանքներով. 1921-1923 թվականներին կոմերիտական աշխատող է եղել Զանգեզուրի գավկոմում և Հայաստանի ՀԼԿԵՄ Կենտկոմում։ 1923 թվականից անցել է զինվորական ծառայության։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Արևմտյան ռազմաճակատում նախ վարել է քաղաշխատանք, իսկ 1943 թվականի վերջից եղել 1-ին Մերձբալթյան ռազմաճակատում տանկային բրիգադի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Բելառուսիայի և Մերձբալթիկայի ազատագրմանը։ Պատերազմից հետո Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում դասավանդել է ռազմական արվեստի պատմություն, 1958 թվականից աշխատանքի է անցել ԽՄԿԿ ԿԿ-ին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում[2]։

Մինասյանը զբաղվել է գիտական և գիտահետազոտական աշխատանքներով, մասնակցել է «Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմի պատմությունը 1941-1945 թվականներ» վեցհատորյակի հրատարակմանը (1960-1965)։ «Հաղթանակը Բելառուսիայում» (1952), «Հարավ-Արևելյան Եվրոպայի ժողովուրդների ազատագրումը» (1967, ռուսերեն) և այլ գրքերի հեղինակ է։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով և մեդալներով։ 1961 թվականին Մինասյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 555.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 113։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 555