Մուշեղ Թահմազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թահմազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Ծերունի Թահմազյան (սեպտեմբերի 28, 1922, Հալեպ, Սիրիա), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։
Մուշեղ Թահմազյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1922 (101 տարեկան) |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Կրթություն | Մելքոնյան կրթական հաստատություն և Շիրակի պետական համալսարան (1950) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Մուշեղ Թահմազյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՄուշեղ Թամազյանը ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 28-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ Սովորել է Նիկոսիայի (Կիպրոս) Մելքոնյան կրթական հաստատությունում։ 1942-1946 թվականներին ուսուցչություն է արել Հալեպի Կիլիկյան դպրոցում։ 1946 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան և բնակություն հաստատել Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1950 թվականին ավարտել է Լենինականի (Գյումրի) Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Երկար տարիներ ուսուցչություն է արել Գյումրիի դպրոցներում, ապա աշխատել է նույն քաղաքի Ղազարոս Աղայանի անվան համար 19 միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչ։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1941 թվականին, «Այգ» հանդեսում (Նիկոսիա)[1][2]։
Երկեր
խմբագրել- Լենինը և օտար լեզուները, Լենինական, 1970։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր 146-147։
- ↑ Թահմազյան, Մուշեղ Ծերունի, 1922-
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշեղ Թահմազյան» հոդվածին։ |