Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշեղկա (այլ կիրառումներ)

Մուշեղկա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն քաղաքի և Ձորակ գյուղի մոտ, Եփրատ գետի ձախ կողմում, Ակսագոմեր լեռան լանջին։

Գյուղ
Մուշեղկա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱկնի գավառակ
Այլ անվանումներՄուշաղկա գյուղ, Մուշաղկան, Մուշեղկա, Մուշեղագյուղ, Մուշեղակա գյուղ, Մուշեղական, Մուշեղամարգ, Մուշեղկան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Մուշեղկա (Աշխարհ)##
Մուշեղկա (Աշխարհ)

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղի մոտակայքում գտնվում էր Ներսես անապատն ու Խոսթա անունով կիրճը։

Պատմություն

խմբագրել

Մուշեղկայի մասին հիշտակվել է 1210 և 1270 թվականների հայերեն ձեռագիր հիշատակարաններում։ Գյուղն ավերվել, իսկ հայերը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

1880 թվականին ուներ 62 կաթոլիկ հայ և 132 թուրք բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Հայերի մի մասը պանդխտում էր Կոստանդնուպոլիս։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Մուշեղկան ուներ Ս. Գևորգ (ըստ Ղ. Ինճիճյանի՝ Ս. Հովհան Ոսկեբերան) անունով եկեղեցի։

Կրթույթուն

խմբագրել

Գյուղն ուներ ուսումնարան[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 895

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 81