Մունա Բասիլի Սեհնաուի
Մունա Բասիլի Սեհնաուի (արաբ․՝ منى باسيلي صحناوي, սեպտեմբերի 15, 1945, Ալեքսանդրիա, Եգիպտոս), լիբանանցի նկարչուհի[1], գրող և արվեստագետ։
Մունա Բասիլի Սեհնաուի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Լիբանան |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի և գրող |
Զավակներ | Khalil Sehnaoui? |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Եգիպտոսում, սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում[2], ապա Արիզոնայի համալսարանում ուսումնասիրել է կերպարվեստ։ Սեհնուարին տարբեր ձևաչափերով է աշխատում՝ նկարչություն, գրական ստեղծագործություններ, դիզայն և քանդակագործություն։ Նա առանձին ցուցադրություներ է ունեցել Փարիզում, Դուբայում և Բեյրութում։ Սեհնաուին ներկայումս ապրում է Բեյրութում` ամուսնու՝ Մարվանի հետ, որը Սալիմ և Խալիլ Սեհնաուիների որդին է և Մալթայում լիբանանյան զորաշարքի նախագահը։
70-ականներին Բասիլին Լիբանանի Զբոսաշրջության ազգային խորհրդում գրաֆիկ արվեստի բաժանմունքի պատասխանատուն էր։ Նա նաև դիզայն էր ստեղծում կնիքների, փաթեթավորման, պաստառների և գրքերի շապիկների համար, և Լիբանանի հանրային հեռուստատեսության համար ֆիլմեր էր մշակում։ Ավելի ուշ սովորել է նկարչություն և գրատպություն, որոնք ավելի ուշ դասավանդել է լիբանանյան համալսարաններում։
Նրա ոճի վրա ազդել է Միջին Արևելքի մշակութային ժառանգությունը, ինչը արտացոլվում է ինչպես բյուզանդական սրբապատկերների, այնպես էլ պարսկական մանրանկարչության նույներանգության մեջ։ Նկարներում հանդիպող տարածությունները շատ անձնական են, և հիերոգլիֆների օգտագործումը նոր չափումներ է բերում՝ խորհրդանիշների և «պատուհանների» տեսքով[3]։
Դեռևս 90-ականների սկզբից նա ստեղծել է վիմագրերի ալբոմներ, որոնք հիմնված են փյունիկյան լեգենդների վրա։ Նա նաև ուսումնասիրել է ճենապակյա նկարը, մինչդեռ այդ ժամանակ աշխատում էր որպես դիզայներ և ծաղկող։ Բասիլի Սեհնաունին ցուցահանդեսներով շրջում է վաթսունական թվականների կեսերից։ Նրա թվացյալ պարզ նկարները առավել հաճախ վերաբերում են սեփական շրջապատին, երկրին և մշակութային ժառանգությանը։ Ստեղծագործություններում առաջարկվում է տարածության խիստ անձնական մեկնաբանություն, որտեղ ձևերն ու գծերը շփվում են գունագեղ ներդաշնակությունների մեջ։
Աշխատանք
խմբագրելՆրա աշխատանքները մի շարք մրցանակներ են ստացել։
Սեհնաուին նաև ստեղծել է 1960-ականների Մշակույթի նախարարության խորհրդանշանը, որը ներկայումս լայն տարածում ունի։ Նա նաև ստեղծել է երկրի զբոսաշրջությանը նպաստող պաստառներ[4]։
Նա նաև հայտնի է Լիբանանի քաղաքացիական պատերազմը նկարագրող իր նկարներով[5][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Byblos, Lebanon's Ancient Port, Is Reborn». The New York Times. New York Times. 2009 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Beirut: A World of Art». The American University of Beirut. AUB. Fall 2009. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Zéna Zalzal (2015 թ․ հունիսի 13). «Mouna Bassili Sehnaoui (se) libère (de) ses peintures de guerre - Zéna Zalzal - L'Orient-Le Jour». Lorientlejour.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Design And Gender Identity In Lebanon». Olga Habre. NewsMedia SAL. 2019 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Mouna Bassili Sehnaoui On Painting The Lebanese Civil War». The Culture Trip. The Culture Trip. 2012 թ․ հուլիսի 26. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «An Art Of War And Resilience». The Daily Star. Daily Star. 2015 թ․ հունիսի 23. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.