«Մումբայի օրագրեր» կամ «Բոմբեյի քրոնիկոնները»[3](անգլ.՝ Dhobi Ghat կամ անգլ.՝ Mumbai Diaries), ռեժիսոր Քիրան Ռաոյի գեղարվեստական ֆիլմ, Aamir Khan Production-ի կինոընկերության արտադրություն։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերին Տորոնտոյի կինոփառատոնում, ֆիլմը վարձույթով թողարկվել է 2011 թվականի հունվարի 21-ին։

Մումբայի օրագրեր
անգլ.՝ Mumbai Diaries և հինդի՝ Dhobi Ghat
Երկիր Հնդկաստան
Ժանրդրամա[1]
Թվական2011
Լեզուհինդի և անգլերեն
ՌեժիսորKiran Rao?[1]
ՊրոդյուսերԱամիր Խան և Dhillin Mehta?
Սցենարի հեղինակԱնիլ Մեխտա և Kiran Rao?
ԴերակատարներԱամիր Խան, Պրատիկ Բաբար, Monica Dogra?, Kriti Malhotra?, Kitu Gidwani? և Rehan Khan?
ՕպերատորԹուշար Կանթի Ռայ
ԵրաժշտությունԳուստավո Սանտաոլալյա
Պատմվածքի վայրՄումբայ
ԿինոընկերությունAamir Khan Productions և Reliance Entertainment
Տևողություն100 րոպե
Բյուջե130 մլն ռուփի[2]
Շահույթ137 մլն ռուփի[2]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մումբայում՝ Հնդկաստանի ամենամեծ մեգապոլիսում։ Պատմությունը չորս մարդու մասին է, որոնց կյանքերը տարբեր կերպ խաչվում են Մումբայի կյանքի ֆոնի վրա։ Լվացարարուհի Մուննան աշխատում է Դհոբի-գհաթում։ Նա սիրահարվում է հնդկական ծագում ունեցող Շաի ամերիկուհուն, որը վերջերս էր ժամանել Հնդկաստան։ Շաիին էլ եկել էր տաղանդավոր նկարիչ Արունի մոտ։ Սակայն վերջինս փոխել էր բնակության վայրը, և Շաին չգիտի նրա նոր հասցեն։ Նոր բնակարանում Արունը նախկին բնակիչներից մնացած երեք վիդեոսկավառակ է գտնում։ Այդ տեսանյութերի մեջ նկարահանված Յասմինը հուզում է Արունին, և նա կրկին ու կրկին նայում է այդ տեսանյութերը...

Դերերում խմբագրել

Պրատիկ Բաբբար — Մուննա, սպիտակեղեն լվացող (դհոբի) Մոնիկա Դոգրա — լուսանկարչուհի Շան Կրիթի Մալխոթրա —Յասմին, վիդեոսկավառակի աղջիկ Աամիր Խան — նկարիչ Արուն

Քննադատություն խմբագրել

«New York Post»-ից կինոքննադատ Լու Լումենիկը ֆիլմն անվանել է «գոհացուցիչ, լավ մտացված դրամա»[4]։ Լոս Անջելես Թայմս-ից Կևին Թոմասը գրել է, որ այն «պատկերանկար գորգ է, որտեղ ձուլվում են երեք մարդու խաչվող կյանքերը»՝ ավելացնելով, որ ռեժիսորը իրեն ցույց է տվել որպես «կինեմատոգրաֆիական ձեռքերի ճարպկության վարպետ՝ դնելով անկանխատեսելի խորություն և իմաստ գրավիչ խառնաշփոթության մեջ», ինչպիսին ֆիլմն է[5]։ «New York Post»-ից Ռեյչել Սալթզը նշել է Պրատիկ Բաբարի դերակատարի «նրբերանգների շարք», որի կերպարը, ըստ նրա, ֆիլմում ամենաիրատեսականն էր[6]։ San Francisco Chronicle-ից Ուոլթեր Ադդիեգոն ավելացրեց, որ չնայած «Ռաոն խուսափում է բարձր դրամայից, և ֆիլմում առկա է հումոր, այնուամենայնիվ նրա ձայներանգը մնում է մելանխոլիկ[7]»: 'The Hollywood Reporter-ից Կիրկա Հանիկաթի կարծիքով ֆիլմը «դյութական է, աշխարհի ամենահզոր քաղաքներից մեկի բազմաշետ դիմանկար»[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1433810/
  2. 2,0 2,1 «Dhobi Ghat» (անգլերեն). Box Office India. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «Бомбейские хроники» (ռուսերեն). Индия ТВ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Lou Lumenick (2011 թ․ հունվարի 21). «Indian indie of interest». New York Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. Kevin Thomas (2011 թ․ հունվարի 20). «'Mumbai Diaries' is a love note to Indian city». Los Angeles Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. Rachel Saltz (2011 թ․ հունվարի 20). «Love Versus Class Barriers». New York Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. Walter Addiego (2011 թ․ հունվարի 21). «'Mumbai Diaries' review: a long way from Bollywood». San Francisco Chronicle (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. Kirk Honeycutt (2011 թ․ հունվարի 19). «Dhobi Ghat (Mumbai Diaries) -- Film Review». Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.