Մուհիդին Յասին (մալայերեն՝ Muhyiddin Yassin, մայիսի 15, 1947(1947-05-15), Muar, Malayan Union), Մալայզիայի պետական և քաղաքական գործիչ։ 2020 թվականի փետրվարի 29-ից զբաղեցնում Է Մալայզիայի վարչապետի պաշտոնը։

Մուհիդին Յասին
 
Կուսակցություն՝ Malaysian United Indigenous Party?[1]
Կրթություն՝ Մալայա համալսարան (1971)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մայիսի 15, 1947(1947-05-15) (76 տարեկան)
Ծննդավայր Muar, Malayan Union
Քաղաքացիություն  Մալայզիա
Ամուսին Noorainee Abdul Rahman?
Զավակներ Najwa Mahiaddin?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1971 թվականին ավարտել է Մալայի համալսարանը։ 1978 թվականից խորհրդարանի անդամ է։ Աշխատել է տարբեր պաշտոններում Ջոհոր նահանգի կառավարության և դաշնային կառավարության աշխատակազմում (1981 թվականին՝ արտաքին գործերի խորհրդարանական քարտուղար, 1982 թվականին՝ դաշնային տարածքների գործերի նախարարի տեղակալ)։ 1982 թվականին դարձել է Ջոհոր նահանգի գլխավոր նախարար, 1995 թվականին՝ երիտասարդության և սպորտի նախարար, 1999 թվականին՝ ներքին առևտրի նախարար, 2004 թվականին՝ գյուղատնտեսության նախարար։ 2009 թվականին դարձել է փոխվարչապետ, համատեղության կարգով՝ կրթության նախարար։ Եղել է Միացյալ մալայական ազգային կազմակերպության նախագահի տեղակալ։ Նրա անվան հետ կապված է Մահաթհիր Մոհամադի վարչապետության վերջին տարում ընդունված անգլերեն լեզվով տարրական դպրոցում գիտությունների և մաթեմատիկայի հիմունքների դասավանդման մասին ոչ պոպուլյար որոշման չեղարկումը[5]։ 2014-2015 թվականներին եղել է Մալայական լեզվի միջազգային խորհրդի հովանավոր։

2015 թվականի հուլիսի 27-ին հեռացվել է պաշտոնից՝ վարչապետի քաղաքականությանը չհամաձայնելու համար և անցել է ընդդիմության շարքերը։ 2018 թվականի մայիսի 9-ին կայացած համընդհանուր ընտրություններում «Հույս» ընդդիմադիր դաշինքի հաղթանակից հետո զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 2020 թվականի փետրվարի վերջին գործող վարչապետը հրաժարական է տվել, և փետրվարի 29-ին Մուհիդին Յասինը գլխավորել է երկրի կառավարությունը[6]։

Անձնական կյանք խմբագրել

Հայրը՝ Մուհամեդ Յասինը ծագումով բուգիացի է, հայտնի իսլամական աստվածաբան, մայրը՝ Հադիջահ Կասիմն է։ Կինը՝ Նուրանի Աբդուլ Ռահմանն է, ունեն չորս երեխա։

Մրցանակներ խմբագրել

  • Սուլթան Իբրահիմի մեդալ (1974)
  • Սուլթան Իբրահիմի շքանշան (1979)
  • «Հանուն Ջոհորի թագի հավատարմության» շքանշան (1980)
  • «Թագի հավատարիմ ասպետ» շքանշանը և Տան սրի տիտղոս (1988)
  • «Կոմոդոր Ջոհորի թագի պաշտպան» շքանշան և Դաթոյի տիտղոս (1991)
  • «Կոմոդոր Պերլիսի թագի պաշտպան» շքանշան և Դաթո սրի տիտղոս (2007)
  • Չինաստանի համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ մրցանակ (2012)
  • Մալայզիայի հակահրդեհային և փրկարարական ծառայության պատվավոր մեդալ (2014)4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.bersatu.org/profile.php
  2. https://www.istiadat.gov.my/semakan-penerima-darjah-kebesaran-bintang-dan-pingat/
  3. https://www.bharian.com.my/berita/nasional/2014/12/21048/muhyiddin-terima-ijazah-kehormat-doktor-persuratan-bfsu
  4. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.)中华人民共和国教育部.
  5. Muhyiddin Yassin — в: Погадаев, В. Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. М.: «Восточная книга», 2012, с. 417
  6. В Малайзии назначен новый премьер-министр.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհիդին Յասին» հոդվածին։