Մուհամմադ Քամալ Ջաբր (1948 - 2014[1]), նրա փոքր եղբայրը Պաղեստինցի վիպագիր Մուհամմադ Մուհիբ Ջաբրն է։ Նրա ընտանիքը պատերազմի պատճառով գաղթել էին Պաղեստինի Քաֆր Սաբայից։ Նրա ընտանիքի գաղթելուց հետո, 1948 թվականին Բուրքա գյուղի Նաբլուս շրջանում ծնվեց Մուհամմադ Քամալ Ջաբրը։ Նա իր ընտանիքի հետ տեղափոխվեց Նաբլուսի մոտ գտնվող բալատայի փախստականների վրանային ճամբար, որտեղ Մուհամմադ Քամալ Ջաբրը անցկացրեց իր մանկությունը և երիտասարդությունը։ Փախստականների ճամբարում նա ստացել է իր նախնական կրթությունը և ապա Նաբլուսում ավարտել է երկրորդական կրթությունը։

Մուհամմադ Քամալ Ջաբր
محمد كمال جبر
Ծնվել է1948
ԾննդավայրBurqa, Nablus, Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ
Վախճանվել էհուլիսի 11, 2014(2014-07-11) (65 տարեկան)
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Հորդանան և  Պաղեստին
ԿրթությունՀորդանանի համալսարան

Հետո տեղափոխվել է Օման, որտեղ ավարտել է Օմանի համալսարանը ստանալով մաթեմատիկայից բակալավրի աստիճան, ապա վերադարձել է Պաղեստին, որպեսզի աշխատի ուսուցման դաշտում։

Մուհամմադ Քամալ Ջաբրը գրել է գրական հոդվածը, պիեսներ և մասնակցել է մի շարք պիեսների թողարկման մեջ։ Նաբլուսում 1975 թվականին հիմնադրված «Ձիթապտուղի թատրոնը» խմբի հետ է աշխատել[2], որոնք ներկայացնում էին մեծ թվով պիեսներ, սակայն օկուպացիայի ուժերը դարձան նրանց փակման պատճառը։ Հետո նա աշխատել է Ալ-Նաժահ ազգային համալսարանի բարեկամներ հասարակության պատկանող «Ազատ թատրոն» խմբի հետ։

Նաև, նա եղել է գրողների ընդհանուր միության և պաղեստինյան լրագրողների հիմնադիրներից մեկը (օկուպացիայի տակ)[3]։

1994 թվականին, Պաղեստինի ազգային մարմնին հաստատման հետ Մուհամմադ Քամալ Ջաբրը աշխատել է կրթության, մշակույթի և գիտության Պաղեստինյան ազգային հանձնաժողովի միջոցով և դարձել է նրանց ներկայացուցիչը մի շարք արաբական և միջազգային միջոցառումներում։ Ապա տեղափոխվել է աշխատելու Պաղեստինի ազգային ազատագրման շարժման հետ (ՖԱԹՀ)։ Այդ ժամանակի ընթացքում նա մինչև իր մահը ստանձել է գլխավոր խմբագրի դերը «Խոստում» ամսագրում, որը թողարկվում էր «Աշբալ» ընկերությունը, որը պատկանում էր ՖԱԹՀ-ին։

Գործերից են խմբագրել

  • Մի հավաքածու, որը ներառում է երեք պիեսներ; «Անձրև պետք է իջնի», «Մեծահասակների դատավարությունը», «Գայլերը և քաղաքը»
  • 27 կարճ պատմվածքներ Պաղեստինի օկուպացված տարածքների պատմվածքներից
  • Զիադը և թռչունները (մանկական պատմվածք)
  • Ֆաթիման և կատուն (մանկական պատմվածք)
  • Եղանակների կրակը (բանաստեղծությունների հավաքածու)
  • Սուլթանի դռան վրա (մանկական թատրոն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. موقع إي كتاب
  2. «القصة والرواية بعد 1967-مركز المعلومات الفلسطيني». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  3. الاتحاد العام للكتاب والادباء الفلسطينيين ينعي الكاتب محمد كمال جبر