Մուհամմադ Թեյմուր (արաբ․՝ محمد تيمور‎‎, 1892, Կահիրե, Եգիպտոս - 1921, Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի արձակագիր և դրամատուրգ, համարվում է ժամանակակից եգիպտական կարճ պատմվածքի հիմնադիրներից մեկը։

Մուհամմադ Թեյմուր
محمد تيمور
Ծնվել է1892
ԾննդավայրԿահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Վախճանվել է1921
Վախճանի վայրԿահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Մասնագիտություն(արձակագիր, դրամատուրգ)
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Եգիպտոս
Ուշագրավ աշխատանքներ«Կաթով սուրճ և փոշով սուրճ», «Գողը և գողը»,
«Գնացքում», «Աստված իմ ում համար ես ստեղծել այդ երջանկությունը»
 Muhammad Taymur Վիքիպահեստում

Մուհամմադ Թեյմուր խմբագրել

Նոր գրականության և նոր արվեստի առաջին տեսաբան Մուհամմադ Թեյմուրը դրամատուրգիայում հռչակեց ռեալիստական սկզբունքները, գրողներին կոչ անելով չտարվել միայն սուր սյուժեներով, որպեսզի գրավել հանդիսատեսին, այլ լուսաբանել եգիպտական իրականության հրատապ (կենսահույզ) խնդիրները, կյանքի ռեալիստական պատկերման միջոցով։ Նա Նոր դպրոցի հիմնադիրներից է։

Այդ ժամանակահատվածում արաբական երկրներում և Եգիպտոսում աճեց հետաքրքրությունը համաշխարհային ռեալիստական գրականության հանդեպ որով և բացատրվում է Մոպասանի, Չեխովի, Գորկու ազդեցությունը արաբական ստեղծացործությունների վրա։ Մուհամմադ Թեյմուրը բազմիցս նշել է, որ իր ստեղծագործական հասունացման վրա մեծ է եղել հենց Մոպասանի և Չեխովի ազդեցությունը։ Նա ասում է, որ եվրոպական պատմվածքը եկավ արևելք, հագավ չալմա, դառնալով իսկը արևելյան։ Բայց իրականում տարիներ էին հարկավոր, որպեսզի այն վերածվի բուն եգիպտականի նշում էր Մուհամմադ Թեյմուրը։

Մուհամմադ Թեյմուրը հանդես է գալիս պիեսներում որպես խոսակցական լեզվի կողմնակից, իսկ պատմվածքներում՝ գրական լեզվի։ Իր առաջին դրամատիկ ստեղծագործությունը՝ «Թռչունը վանդակում» նա գրել է գրական լեզվով, բայց հասկանալով որ այն պետք է մոտ լինի կյանքին և հասկանալի ժողովրդական լայն զանգվածներին այն արտագրել է բարբառով։

Մուհամմադ Թեյմուրը (1892-1921) վախճանվեց երիտասարդ տարիքում ստեղծագործելով մոտ 10 տարի։ Նրա գրական և էսթետիկական ճաշակի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեցավ ընտանեկան միջավայրը։ Նրա հայրը բանասեր գիտնական էր և հյուրընկալում էր բազմաթիվ գիտնականների ու գրականության գիտակների։

Մուհամմադ Թեյմուրի ստեղծագործությունները խմբագրել

Պատերազմի ժամանակաշրջանում Մուհամմադ Թեյմուրը գրեց իր լավագույն պատմվածքները։ Նա լրջորեն տարվեց դրամատուրգիայով։ Ոչ միայն գրում, այլև բեմադրում էր պիեսներ։ Թեյմուրի գրական ունակությունը առավել լավ բացահայտվեց նովելներում որոնց մեծ մասը գրվել են 1918-1919 թթ։ Նրա գրական ժառանգությունը այնքան էլ մեծ չէ (մոտ 20 պատմվածք), սակայն վստահ կարելի է ասել, որ նա համարվում է եգիպտական գրականության մեջ պատմվածքի և հոգեբանական, կենցաղային ժանրի նովելների հիմնադիր։

Մուհամմադ Թեյմուրի պատմվածքները իրենց գաղափարաթեմատիկական բովանդակությամբ կարելի է բաժանել 2 հիմնական խմբերի.

  1. Ծավալով ոչ մեծ պատմվածքներ են որոնցում գրողը ձգտում է ներկայացնել հասարակական-քաղաքական կամ սոցիալական խնդիրներ ( «Գնացքում», «Ազնվաբարո տուն», «Կաթով սուրճ և փոշով սուրճ», «Գողը և գողը»)
  2. բարոյաէթիկական թեմաներով պատմվածքները։ Դրանք ամուսնության և ընտանիքի հարցերն են, կնոջ դիրքն ընտանիքում, սիրո թեման («Աստված իմ ում համար ես ստեղծել այդ երջանկությունը», «Երեխա էր դարձավ պատանի» և այլն)
 
 

Մուհամմադ Թեյմուրը առաջինն էր, ով սոցիալական մոտիվները պատկերավոր ձևով մարմանավորեց ռեալիստական պատմվածքում։ Նրա ստեղծագործություններում մի կողմից մենք տեսնում ենք ատելություն ամեն տեսակի կեղեքման, բռնության, անարդարության դեմ, իսկ մյուս կողմից անելանելի դրության զգացողություն։ Մուհամմադ Թեյմուրի պատմվածքներում մի կողմից մենք տեսնում ենք ատելություն ամեն տեսակի կեղեքման, բռնության, անարդարության դեմ, իսկ մյուս կողմից մենք տեսնում ենք անելանելի դրության զգացողություն։ Մուհամմադ Թեյմուրի պատմվածքներում մեծ մասամբ ընթերցողը հանգում է այն մտքին, որ գոյություն ունեցող հասարակության մեջ ոչ թե հասրստությունն ու իշխանությունն են ծնում չարություն, արատ (անբարոյականություն) այլ չար անբարոյական մարդիկ դառնում են հարստություն ու իշխանության տեր։ Որպես լուսավորիչ-իդեալիստ նա սոցիալական չարիքի վերացման և մարդկային անհատականության կատարելագործման միակ ճանապարհը տեսնում էր լուսավորության տարածման և ունևոր և կրթված խավի՝ ժողովրդին օգնության մեջ։ Նա կոչ էր անում հարուստներին իրենց ունեցվածքից նվիրատվություն անել ժողովրդին։

Մուհամմադ Թեյմուրը իր գեղարվեստական ստեղծագործություններում պայքարում է ժողովրդական մասսաների լուսավորության համար։ Այդ իմաստով հատկանշական է «Գնացքում» պատմվածքը։ Նրա հիմնական գաղափարը հանգում է գյուղացու պաշտպանությանը, նրա մարդկային այժանապատվությանը։ Նրա պատմվածքի դրական հերոսները սովորաբար աշխատավորներն ու ընչազուրկներն են։ Մուհամմադ Թեյմուրի համակրանքը աղքատների հանդեպ դուրս չի գալիս պասիվ կարեկցանքի և խղճահարության սահմաններից։ Նրա ընչազուրկ և հալածված հերոսները չեն բողոքում, հլու հնազանդ տանում են իրենց բաժին հասած տառապանքները։ Իր լավագույն պատմվածքներից մեկում՝ «Գող և գող»ում, գրողին հաջողվել է վառ և ճիշտ ներկայացնել աղքատ սառույց վաճառողի վիշտը՝ խաբված և թալանված ուրիշ վաճառականների կողմից, ոչ արդարացի դատված «արդարադատության» կողմից։ Մի քանի շտրիխների միջոցով գրողին հաջողվել է ստեղծել աղքատի կենդանի կերպարը իր տանջանքներով և դժբախտություններով և ցույց տալ ուժեղի իշխանությունը թույլի վրա։

Մուհամմադ Թեյմուրի ստեղծագործությունները դրեցին ռեալիստական պատմվածքի ժանրի զարգացման սկիզբը։ Առաջին անգամ ծնունդ առած եգիպտական գրականության մեջ հերոսները հասարակ մարդիկ էին, աշխատավոր դասի ներկայացուցիչներ, քաղաքի աղքատ բնակիչներ։ Նրա ստեղծագործություններում զուգակցվում են ուսուցողական սրտաշարժ ռեալիստական հատկանիշները։ Այսպիսով Մուհամմադ Թեյմուրի ստեղծագործությունները եգիպտական գրականության պատմվածքի ժանրում նրան մեծ համբավ բերեցին, որոնք էլ հետագայում անկասկած մեծ ազդեցություն ունեցան Եգիպտոսի հաջորդ արձակագիրների ստեղծագործությունների վրա։

Օգտագործված գրականություն խմբագրել

  • Али-заде Э.А. Египетская новелла. М., 1974
  • Али-заде Э.А. Махмуд Теймур. М., 1983.
  • Борисов В.М. Современная египетская проза. М„ 1961.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Թեյմուր» հոդվածին։