Մուհամեդ Աբու (անգլ.՝ Mohammed Abu, նոյեմբերի 14, 1991(1991-11-14)[1], Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, ամերիկյան «Կոլամբուս Կրյու» ակումբի և Գանայի հավաքականի կիսապաշտպան։

Մուհամեդ Աբու
Քաղաքացիությունը  Գանա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 14, 1991(1991-11-14)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Աքրա, Գանա
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Մուհամեդ Աբուն կարերիան սկսել է Աքրայի «Սպորտինգ» ակումբում։ 2010 թվականի օգոստոսի 31-ին պայմանագիրք է կնքել անգլիական «Մանչեսթր Սիթի» ֆուտբոլային ակումբի հետ։ Անմիջապես վարձավճարով տեղափոխվել է նորվեգական «Ստրյոմգոդսետ» ակումբ, որտեղ իր նորամուտն է նշել մեծ ֆուտբոլում։ 2011 թվականի հունիսի 29-ին պայմանագիրը երկարաձգվել է մինչև նույն թվականի դեկտեմբեր։

2011 թվականի հոկտեմբերին Աբուն նոր պայմանագիր է ստորագրել «Մանչեսթր Սիթիի» հետ, որը նախատեսված էր մինչև 2014 թվականի հունիս։ 2012 թվականի հունվարին նա միացել է գերմանացի «Այնտրախտ Ֆրանկֆուրտին»։ Նոր ակումբի կազմում որևէ խաղի չմասնակցելով` նա մարտի վերջին վերադարձել է «Ստյոմսգոդսետ»։ Մայիսի 19-ին նա «Ֆրեդրիկստադի» հետ խաղում աչքի է ընկել դուբլով[2]։

2012 թվականի օգոստոսին վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ռայո Վալյեկանո» ակումբ։

Ազգային հավաքական խմբագրել

2011 թվականի հոկտեմբերին Աբուն իր նորամուտն է նշել Գանայի ազգային հավաքականում` մասնակցելով Նիգերիայի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է ոչ-ոքի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Transfermarkt» (գերմաներեն) — «Фредрикстад» — «Стрёмсгодсет» 2:3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամեդ Աբու» հոդվածին։