Մուժուն Սյուեցուն (չինարեն՝ 慕容雪村, 1974[1], Պինդու, Չանվեյ հատուկ շրջան, Շանդուն, Չինաստան[2]), չինացի ժամանակակից գրող, բլոգեր։

Մուժուն Սյուեցուն
Դիմանկար
Ծնվել է1974[1]
ԾննդավայրՊինդու, Չանվեյ հատուկ շրջան, Շանդուն, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունՉինաստանի քաղաքական գիտության և իրավունքի համալսարան
Մասնագիտությունգրող, բլոգեր և վիպասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1974 թվականին Շանդուն նահանգում։ 14 տարեկանից ապրել է Գիրին նահանգում, ներկա պահին ապրում է և՛ Տիբեթում և՛ Խայնան կղզում։ Հաջողության է հասել գրական ասպարեզում, հրապարակելով իր աշխատանքները ինտերնետային տարբեր կայքերում, առավել ճանաչված է դարձել 2002 թվականի «Չենդու, մոռացիր այսօր իմ մասին» (Chengdu, leave me alone tonight, 成都!今夜请将我遗忘) վեպի շնորհիվ[3][4][5]։ 2008 թվականին վեպը թարգմանվել է անգլերեն և «Երկար ցուցակ» անվանակարգում արժանացել է «Man Asia Literary Prize» մրցանակի[6]։ Նաև հայտնի են հեղինակի «Դրախտ` դեպի ձախ, Շենչժեն` դեպի աջ», «Կեռասենին դրախտից» վեպերը։ 2008 թվականի հունվարին թողարկվել է գրողի նոր «Պար կարմիր փոշու միջով» վեպը։ Այն հարցին, թե ինչի մասին է նա գրում իր վեպերում, գրողն ասել է, որ ցանկացել է պատմել մարդու և բնության միջև հակասությունների մասին։

Գրքի համար, որը բացահայտել է Ցզյանսի նահանգի ֆինանսական բուրգը, ստացել է պետական Ժողովրդական մրցանակ. պարգևատրման ժամանակ պատրաստվում էր Չինաստանում ելույթ ունենալ գրաքննադատությամբ, բայց նրան արգելեցին, արդյունքում այն լույ է տեսել Նյու Յորք Թայմսում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.babelio.com/auteur/-/282510
  2. "Murong Xuecun Արխիվացված 2009-01-06 Wayback Machine." Man Asian Literary Prize. Retrieved on February 15, 2009.
  3. Farrar, Lara. "For many Chinese, literary dreams go online." CNN. February 15, 2009. Retrieved on February 15, 2009.
  4. "Internet a new venue for youth to flex muscles Արխիվացված 2020-04-05 Wayback Machine." China Daily. June 28, 2004. Retrieved on February 15, 2009.
  5. "Paper vs pixels." China Daily. 22 March 2012.
  6. «2008 Man Asian Literary Prize - Longlist Announced». Man Asian Literary Prize. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել