Մորատուվա
Մորատուվա քաղաքը գտնվում է Շրի Լանկա պետության հարավ-արևմուտքում, կազմում է Մեծ Կոլոմբոյի ագլոմերացիայի հարավային մասը։ Ունի 168,280 հազար բնակիչ (2012[1])։ Հանդիսանում է առևտրատրանսպորտային կենտրոն։ Զբաղվում են տարբեր արհեստներով։ Մորատուվան մեծությամբ երրորդ բնակավայրն է կղզում։ Փռված լինելով Լակադիվայի ծովափին՝ հյուսիսում սահմանակից է Դահիվանա Մաունթ Լավինիա քաղաքին, իսկ հարավ-արևելքում նրան սահմանափակում է Բոլգոդա լիճը[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Մորատուվա | ||
Երկիր | Շրի Լանկա | |
Համայնք | Կոլոմբո | |
ԲԾՄ | 28±1 մետր | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Փոստային դասիչ | 10400 | |
|
Մորատուվան մեծ հռչակում է ստացել տեղի համալսարանի շնորհիվ, որը Հարավային Ասիայի տեխնոլոգիական բուհերից մեկն է։ Քաղաքում գտնվում է նաև կրիկետի (Շրի Լանկայի ամենահայտնի մարզաձևը) «Դե Սոուսա» մարզադաշտը, որտեղ ազգային հավաքականի թիմը անցեկացնում մենամարտեր։ Մորատուվայի տեսարժան վայրերից են աշխարհի տարբեր կրոնների սրբավայրեր՝ բուդդայական տաճարներ և քրիստոնեական եկեղեցիներ, որոնք լիովին տարածված են քաղաքի տարածքում և շրջակայքում։ Տեղի իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը՝ փոքր քաղաքի տարածքում կան քոլեջներ և համալսարան։ Արդյունաբերությունը ներկայացված է ձկնորսությամբ և ձկան վերամշակմամբ, տրանսֆորմատորների արտադրությամբ, կահույքի և փայտի այլ արտադրատեսակների պատրաստմամբ։
Կլիմա
խմբագրելՔաղաքը գտնվում է երկիր հարավ-արևմուտքում, Հնդկական օվկիանոսի ափին։ Ունի Հասարակածային կլիմա։
Ցուցանիշ | Հունվ | Փետր | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հուն | Հուլ | Օգոստ | Սեպտ | Հոկտ | Նոյեմ | Դեկտ | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միջին առավելագույն, °C | 31 | 31 | 32 | 32 | 31 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30,6 |
Միջին նվազագույն, °C | 22 | 23 | 24 | 24 | 25 | 25 | 25 | 25 | 25 | 24 | 23 | 23 | 24,0 |
Տեղումների, մմ | 55 | 74 | 136 | 250 | 382 | 186 | 124 | 116 | 236 | 371 | 306 | 166 | 2402 |
Ջրի ջերմաստիճան, °C | 28 | 28 | 29 | 30 | 29 | 28 | 27 | 27 | 27 | 28 | 28 | 28 | 28,1 |
Տրանսպորտ
խմբագրելՔաղաքով տեղաշարժման համար, բացի ավտոբուսներից, օգտագործվում է ոչ սովորական փոխադրամիջոց «տուկ տուկի»՝ փոքրիկ ծածկ ունեցող մոտոռոլեր։ Ամենամոտիկ օդանավակայանը Սիգիրիան է։
Զվարճանք
խմբագրելՔաղաքում կան ռեստորաններ և հուրանոցներ, կարելի է զբաղվել սերֆինգով, դայվինգով, զբոսնել զբոսանավերով և ձեռք բերել հուշանվերներ, համեմունքներ և նշանավոր ցեյլոնյան թեյ։
Պատկերասրահ
խմբագրել-
Սուրբ Էմանուել եկեղեցի
-
Մորատուվա
-
Բնապատկեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Moratuwa (Divisional Secretariat, Sri Lanka) - Population Statistics, Charts, Map and Location». www.citypopulation.de. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Moratuwa city - gift delivery in Sri Lanka». www.kapruka.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.