Մովսես Պողոսյան

հայ ջութակահար

Մովսես Պողոսյան (օգոստոսի 16, 1967(1967-08-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար։ Ջութակահարուհի Վարդի Մանուելյանի ամուսինը։

Մովսես Պողոսյան
Ծնվել էօգոստոսի 16, 1967(1967-08-16) (57 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունջութակահար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա
ԱմուսինՎարդի Մանուելյան

Կենսագրություն

խմբագրել

Մովսես Պողոսյանը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 16-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում (Լ. Զորյանի, Վ. Մոկացյանի դասարաններ) և Մոսկվայի պետական կոնսերվատորիայում (Վ. Ա. Կլիմովի, Լ. Կրասների դասարաններ)։

1985 թվականին ԽՍՀՄ ջութակահարների ազգային և 1986 թվականին Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցանակաբաշխություններում հաղթելուց հետո հանդես է եկել Մոսկվայի, ապա՝ Բրանդենբուրգի սիմֆոնիկ նվագախմբերում, ԱՄՆ տեղափոխվելուց հետո՝ «Boston Pops»-ի հետ (Պ. Ի. Չայկովսկու կոնցերտ)։ Համերգներով շրջագայել է Գերմանիայում, Կիպրոսում, Հայաստանում և այլուր, համագործակցել մի շարք ճանաչված կոմպոզիտորների և կատարողների հետ։

Հրավիրվել է Լոս Անջելեսի կամերային նվագախմբի 2016-2017 թվականների համերգաշրջանի բացմանը (Տ. Մանսուրյանի ջութակի 2-րդ կոնցերտ)։

«Դիլիջան» (ԱՄՆ) կամերային երաժշտության համերգաշարի գեղարվեստական ղեկավարն է[1], Կալիֆոռնիայի համալսարանի «Herb Albert» երաժշտական դպրոցի պրոֆեսոր։

Մովսես Պողոսյանը նոր երաժշտության առաջատարներից է։ Թողարկել է խտասալիկներ։

Կնոջ՝ Վարդի Մանուելյանի հետ բազմիցս այցելել է Հայաստան, հանդես եկել (և՛ առանձին, և՛ միասին) Լորիս Ճգնավորյանի և Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։