Մովաբ, հնագույն թագավորություն Միջին Արևելքում։ Տարածվել է Մեռյալ ծովից արևելք ընկած տարածքում, որի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 900 մետր[1]։

ՊատմությունԽմբագրել

Ըստ ավանդության Մովաբացիների նախահայրը եղել է Ղովտը, ում որդիներից մեկից սերվել են նրանք։

Ըստ ուսումնասիրողների, Մովաբ պետության մշակույթը թվագրվում է մ.թ.ա. 14-րդ դարից մինչև մ.թ.ա. 582թ.:

Ք. ա. 8-րդ դ. հարկատու է դարձել Ասորեստանին, իսկ Ք. ա. 582 թ. գրավվել բաբելոնացիների կողմից. այս ժամանակաշրջանից հետո մովաբացիների մասին այլևս տեղեկություն չի հաղորդվել։ Նրանց տարածքը Ք. ա. 4-3-րդ դդ. վերաբնակեցվել է նաբաթացիների (սեմական ցեղ) կողմից[2]։

Մովաբը ԱստվածաշնչումԽմբագրել

Մովաբ պետության մասին առավել մանրամասն տեղեկանում ենք հենց Աստվածաշնչից։ Ծննդոց 19:37-ում կարդում ենք.[3]

  Որոշ ժամանակ անց ավագը մի որդի ծնեց ու նրա անունը Մովաբ դրեց։ Նա դարձավ նրանց հայրը, ովքեր այսօր հայտնի են որպես մովաբացիներ  


Խոսքը Ղովտի և նրա աղջկա միջև եղած հարաբերության մասին է։

Աստվածաշնչում բազմաթիվ անգամներ հանդիպում ենք իսրայելացիների և մովաբացիների հակամարտություններին, որոնք մեծ մասամբ ավարտվում էին իսրայելացիների հաղթանակով։

ԾանոթագրություններԽմբագրել