Մոսկվայի մոլորակադիտարան

Մոսկվայի մոլորակադիտարան (ռուս.՝ Моско́вский планета́рий), Ռուսաստանի ամենահին մոլորակադիտարանը և աշխարհի խոշորագույններից մեկը։ Գտնվում է Մոսկվայում՝ գազանանոցի նոր տարածքի մոտ։ Կառուցվել է 1927-1929 թվականներին ճարտարապետ Միխայիլ Բարշչի, Միխայիլ Սինյավսկու և ինժեներ Գրիգորի Զունդբլատի նախագծով։ Մոսկվայի մոլորակադիտարանի բացման պահին այն եղել է առաջինը երկրում և 13-րդը Եվրոպայում։ Մոլորակադիտարանի հիմնական ուղղվածությունն է բնականագիտական գիտելիքների հանրամատչելիացումը։ Համալիրի տարածքում է գտնվում նաև դիտարան, որտեղից կարելի է բազմաթիվ տիեզերական օբյեկտների հետևել։

Արտաքին հղումներ խմբագրել