Մոսկվայի մարզային պետական կամերային թատրոն

Մոսկվայի մարզային պետական կամերային թատրոն (1934-2013), այժմ գոյություն չունեցող մոսկովյան թատրոն։

Մոսկվայի մարզային պետական կամերային թատրոն
Տեսակթատրոն և կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Հիմնադրման ամսաթիվմարտի 15, 1934
Կայքkamteatr.ru

Պատմություն

խմբագրել

Մոսկվայի մարզային պետական կամերային թատրոնն ստեղծվել է ըստ 1934 թվականի մարտի 15-ի ՌՍՖՍՀ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի համար 219 որոշման և ստացել է Մոսկվայի մարզի գեղարվեստական կոլտնտեսական թատրոն անվանումը։ 1942 թվականին թատրոնը վերանվանվել է` կոչվելով Մոսկվայի մարզի առաջին դրամատիկական թատրոն։ 1992 թվականին թատրոնն ստացել է Մոսկվայի մարզային պետական կամերային թատրոն անվանումը, որով գործել է ավելի քան երկու տասնամյակ։ 1993 թվականին թատրոնն սկսել է գործել Հարավ-արևելյան շրջանի (Կուզմինկի) տարածքում, ներկայացումներ է բեմադրել Մոսկվայի մարզային արվեստի տան Փոքր դահլիճում։ Տարբեր ժամանակներում թատերախումբը գլխավորել են[1] Ա. Ա. Բենկենդորֆը, Մ. Ե. Վեսնինը։ 1987 թվականին թատրոնի գլխավոր ռեժիսորն է դարձել 32-ամյա Պյոտր Օլյովը, ով պնդում էր, որ պետք է միավորել մարզային թատրոններն ու տարածքներ կառուցել մոսկովյան մարզային այն թատրոնների համար, որոնք սեփական շենքեր չունեին։ Պյոտր Օլյովը ակտիվորեն պաշտպանել է մարզային թատրոնների դերասանների աշխատանքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը, պայքարել է նաև մարզային թատրոնների գեղարվեստական մակարդակի բարձրացման համար։ Նա դեմ է արտահայտվել կուսակցական կառույցների` թատրոնների աշխատանքներին միջամտությանը։ 1988 թվականին նա ազատվել է աշխատանքից` իբր թե սեփական դիմումի համաձայն, որը նա իրականում երբևէ չի ներկայացրել։ Նրան փոխարինել է Վ. Ի. Յակունինը, ով հրավիրվել էր բեմադրելու Է. Օլբիի «Բոլորը այգում» պիեսը։ 1989 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Վալերի Իվանի Յակունինը։

1968-1973 թվականներին թատրոնի գլխավոր ռեժիսորն է եղել Ա. Մ. Ավերբախը։ Կամերային թատրոնում գոյություն է ունեցել նաև դերասանական փորձարառական կուրս։

Պատմության ավարտ

խմբագրել

2013 թվականին երկու` Մոսկվայի մարզային Ա. Ն. Օստրովսկու անվան դրամատիկական թատրոնն ու Մոսկվայի մարզային պետական կամերային թատրոնը միավորվել են։ Նորաստեղծ թատրոնը կոչվել է Մոսկվայի շրջանային թատրոն, դրա գեղարվեստական ղեկավարն է ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզռուկովը[2]։

Թատերախումբ

խմբագրել

2013 թվականից հետո Մոսկվայի մարզային պետական կամերային թատրոնի թատերախումբը դադարել է գոյություն ունենալ։ Դրանից առաջ թատրոնում աշխատել են հետևյալ արվեստագետները.

  • Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ամելին
  • Գրիգորի Անատոլևիչ Բագրով
  • Նիկոյալ Վլադիմիրովիչ Բասկանչին
  • Վալենտինա Ալեքսանդրովնա Բլինովա
  • Մարինա Վլադիմիրովնա Բոյարինովա
  • Ալեքսեյ Յուրևիչ Վերետին
  • Սերգեյ Եվգենևիչ Վերշինին
  • Եվգենի Յուրևիչ Հոմոնոյ
  • Սերգեյ Վլադիմիրովիչ Գուբանով
  • Ալեքսեյ Ալեքսեևիչ Հուսարով
  • Ելենա Եվգենևա Դորոնինա
  • Ալլա Ալեքսանդրովնա Զախարովա
  • Ռոման Նիկոլաևիչ Զնաչկով
  • Անդրեյ Ալեքսանդրովիչ Իսաենկով
  • Ելենա Ալեքսանդրովնա Իսաենկովա
  • Նատալյա Վլադիմիրովնա Կաչալկինա
  • Սերգեյ Յուրևիչ Կիսսա
  • Վալենտինա Նիկոլաևնա Կոնովալենկո
  • Լյուդմիլա Միխայլովնա Կուդրինա
  • Նատալյա Ալեքսանդրովնա Կուկուշկինա
  • Օլեգ Կոնստանտինովիչ Կուրլով
  • Ելենա Ալեքսանդրովնա Միխեևա
  • Յուլիա Գենադևնա Պեստովա
  • Աննա Սերգեևնա Պոլոզովա
  • Ալեքսանդր Գրիգորևիչ Պոպով
  • Պավել Նիկոլաևիչ Ռեմեզով
  • Աննա Ռոգանովա Սերգեևնա
  • Միխայիլ Նիկոլաևիչ Ռոգով
  • Տատյանա Կուզմինիչնա Ռուդովա
  • Եվգենիա Եվգենևնա Սերեբրենիկովա
  • Գրիգորի Նիկոլաևիչ Ֆիրսով
  • Օքսանա Վալերևնա Հաուստովա
  • Ելենա Ցագինա Գեորգիևնա
  • Վիկտոր Դմիտրևիչ Շուտով
  • Կոնստանտին Անդրեևիչ Շելյագին

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «В разное время коллектив возглавляли С. А. Бенкендорф, М. Е. Веснин; с 1990 — В. Якунин». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. «Художественный руководитель — народный артист РФ Сергей Витальевич Безруков». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել