Մոսկվայի Ա. Ն. Օստրովսկու անվան մարզային դրամատիկական թատրոն

Մոսկվայի մարզային Ա. Ն. Օստրովսկու անվան դրամատիկական թատրոն (ռուս.՝ Московский областной драматический театр имени А. Н. Островского) (1935—2013), այժմ գոյություն չունեցող մոսկովյան թատրոն։

Մոսկվայի Ա. Ն. Օստրովսկու անվան մարզային դրամատիկական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Գտնվելու վայրըՄոսկվա
Հիմնադրման ամսաթիվհունվարի 8, 1935
Անվանված էԱլեքսանդր Օստրովսկի

Պատմություն խմբագրել

1935 թվականի հունվարի 18-ին Մոսկվայի մարզի Միխայլովո քաղաքում բացվել է Մոսկվայի մարզի չորրորդ կոլտնտեսական թատրոնը` Շապովալենկոյի «Ալբինա Մեգուրսկայա» պիեսի բեմադրությամբ։ Թատրոնը հիմնադրվել է Ֆրունզենյան աշխատավորների լուսավորության տան թատերախմբի հիման վրա, որը ղեկավարում էր Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի արտիստ Սերգեյ Նիկոլայի Սվերչկովը։ Թատրոնի կոչվել է ռուս դրամատուրգ Ա. Ն. Օստրովսկու անունով, քանի որ թատրոնի հիմքում կանգնած է եղել «Օստրովսկու տան» թատերախմբի վարպետ, դերասանուհի և մանկավարժ Վերա Նիկոլայի Պաշեննայան։ 1942 թվականի սեպտեմբերի 12-ից թատրոնը անվանափոխվել է` դառնալով Մոսկվայի մարզային Ա. Օստրովսկու անվան կոլտնտեսական դրամատիկական թատրոն։ 1993 թվականին Ա. Օստրովսկու անվան թատրոնը տեղափոխվել է Մոսկվայի մարզային արվեստի տան շենք, որը գտնվում է այժմյան Հարավ-արևելյան շրջանի վարչական տարածքում։ 2013 թվականին երկու մարզային թատրոններ` Մոսկվայի մարզային Ա. Ն. Օստրովսկու անվան դրամատիկական թատրոնն ու Մոսկվայի մարզային դրամատիկական կամերային թատրոնը միավորվել են։ Նորաստեղծ թատրոնը կոչվել է Մոսկվայի շրջանային թատրոն, գեղարվեստական ղեկավարը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզռուկովն է[1]։

Թատերախումբ խմբագրել

2013 թվականից հետո Մոսկվայի մարզային Ա. Ն. Օստրովսկու անվան դրամատիկական թատրոնի թատերախումբն այլևս գոյություն չունի։
Մինչև այդ թատրոնն աշխատել է հետևյալ կազմով.

Թատրոնի ռեժիսորներ խմբագրել

  • Գեորգի Տովստոնոգով
  • Ֆելիքս Սակալիս
  • Եֆիմ Տաբաչնիկով
  • Ռոման Վիտյուկ
  • Սերգեյ Գոլոմազով
  • Իոսիֆ Ռայխելգուազ
  • Վլադիմիր Պորտնով

Դերասաններ խմբագրել

  • Ալլա Տարասովա
  • Լյուդմիլա Արինինա
  • Միխայիլ Ժարով
  • Լև Բորիսով
  • Վլադիսլավ Բալանդին
  • Սվետլանա Կորկոշկո
  • Սվետլանա Բրագարնիկ
  • Ալեքսանդր Երմակով
  • Գրիգորի Ֆիրսով
  • Ալեքսանդր Յակովլև

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Художественный руководитель — народный артист РФ Сергей Витальевич Безруков». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել