Մոսամեդիշ (պորտ.՝ Moçâmedes),1985-2016թթ. Նամիբե (պորտ.՝ Namibe), քաղաք Անգոլայում։ Նամիբե նահանգի վարչական կենտրոնն է։

Քաղաք
Մոսամեդիշ
ԵրկիրԱնգոլա Անգոլա
ՀամայնքNamibe Province?
Հիմնադրված է1840 թ.
Մակերես8,916 կմ²
ԲԾՄ44 մետր
Բնակչություն255 000 մարդ (2014)
Մոսամեդիշ (Անգոլա)##
Մոսամեդիշ (Անգոլա)

Աշխարհագրություն

խմբագրել

Մոսամեդիշ քաղաքը գտնվում է Անգոլայի հարավ-արևմտյան մասում՝ Ատլանտյան օվիանոսի ափին։ Ծովի մակարդակից քաղաքի միջին բարձրությունը 44 մ է[1]։ Բնակչությունը կազմում է շուրջ 150,000 մարդ։ Նամիբե շրջանի հիմնական տեսարժան վայրերից մեկը անապատային ուելվիչիան բույսն է։

Պատմություն

խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է պորտուգալացիների կողմից 1840 թվականին։ Անգոլայում քաղաքացիական պատերազմի ընթացքում Նամիբե նահանգի ներքին տարածքը վերահսկվում էր УНИТА զորքերի կողմից, մինչդեռ Նամիբե քաղաքը և նահանգի ափը գտնվում էին կառավարական զորքերի ձեռքում։ 1981-1985 թվականներին Նամիբե նահանգը ենթարկվել է հարձակման Հարավային Աֆրիկայի կանոնավոր զորքերի կողմից, որոնք խորհրդային և կուբայական ռազմական օգնությամբ Անգոլայի զորքերը հետ են մղել ։ 1985-2016 թվականներին կրել է Նամիբե անունը։

1986 թվականի հունիսի 6-ին դիվերսիոն հարձակում է իրականացվել քաղաքի մի շարք օբյեկտների վրա։ Բացի այդ, երեք բեռնանավ (երկու խորհրդային և կուբայական) պայթեցվել են նավահանգստում՝ լողորդ-դիվերսանտների կողմից ամրացված մագնիսական ականներով[2]։

Տրանսպորտ

խմբագրել

Օվկիանոսային նավահանգիստ, որը երկրում երրորդն է Լուանդայից և Լոբիտոյից հետո։ Նամիբեն Մենոնգվե քաղաքի հետ կապված է Մոսամեդիշ երկաթուղով, որի երկարությունը 907 կմ է։ Այս երկաթուղու գծի լայնությունը 1067 մմ է, չնայած այն ի սկզբանե կառուցվել է որպես նեղուղի երկաթուղի՝ 600 մմ գծի լայնքով։ Նամիբե օդանավակայանը գտնվում է քաղաքից 7 կմ հարավ։ Հին օդանավակայանը, որը կրում է Յուրի Գագարինի անունը գտնվում է Նամիբեի կենտրոնից 1,7 կմ հեռավորության վրա։

Քաղաքի կլիման համեմատաբար զով է և չոր։ Տարեկան տեղումները կազմում են ընդամենը 60 մմ։

Մոսամեդիշի կլիման
Ցուցանիշ Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարեկան
Բացարձակ առավելագույնը, °C 32 34 35 38 37 38 29 28 27 31 32 33 38
Միջին առավելագույնը, °C 26 28 28 27 25 22 20 21 22 23 25 26 26
Միջին ջերմաստիճանը, °C 22 24 24 22 20 17 16 17 18 19 21 21 20
Միջին նվազագույնը, °C 18 20 20 18 15 13 13 13 15 16 17 17 16
Բացարձակ նվազագույնը, °C 13 14 12 11 10 8 6 8 8 12 11 12 6
Տեղուների քանակ, մմ 0 10 10 10 0 0 0 0 0 0 0 60

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսամեդիշ» հոդվածին։