Մոռացված բառեր որսացողները

«Մոռացված բառեր որսացողները» (ճապ․՝ 星を追う子ども, Հոսի օ Օու Կոդոմո, բառացի. «Աստղեր որսացող երեխաները», անգլ․՝ «Children Who Chase Lost Voices from Deep Below»), լիամետրաժ անիմե ֆիլմ, որի հեղինակն է Մակոտո Շինկայը։ Այս աշխատանքը, մյուս ֆիլմերի համեմատ, ռեժիսորի համար ավելի երկարատև է եղել խրոնոմետրաժով։ Hoshi o Ou Kodomo բնութագրվում է, որպես «կենդանի» անիմացիոն ֆիլմ, արկածներով և ռոմանտիկայով, կենտրոնացված ուրախ և առույգ աղջկա ճամփորդության շուրջ։ Պրեմերիան կայացել է 2011 թվականի մայիսի 7- ին[2][3][4]։

Մոռացված բառեր որսացողները
星を追う子ども
(Children who Chase Lost Voices from Deep Below)
ԺանրԱրկածային
Դրամա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2011 թվական
Պրեմիերա7 մայիսի 2011 թվական
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՄակոտո Շինկայ
ՊրոդյուսերՄակոտո Շինկայ
Սցենարիստ(ներ)Մակոտո Շինկայ
ՕպերատորՄակոտո Շինկայ[1]
ԵրաժշտությունԹեմմոն
ՄոնտաժՄակոտո Շինկայ
ԸնկերությունՃապոնիա Ճապոնիա CoMix Wave Inc.
Տևողություն116 րոպե
ՏեղայնացնողՌուսաստան Ռուսաստան Reanimedia
IMDbID 1839494
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Մոռացված բառեր որսացողները» (բնօրինակ անվանում — 星を追う子ども
(Children who Chase Lost Voices from Deep Below))

2011 թվականի սեպտեմբերի 28- ին Reanimedia ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, ձեռք բերված յուրահատուկ լիցենզիայի (կինո թատերգական, DVD և հեռուստատեսային իրավունք) մասին, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Բելգիայում[5]։

Ռուսական թողարկումը եղել է 2012 թվականի մարտի 25- ին[6]։

Սյուժե խմբագրել

Ասունան դպրոցական է, ով շատ վաղ հասակում կորցրել է հորը և հիմա ապրում է իր մայրիկի հետ։ Տանը իր ժամանակի մեծ մասը նա անցկացնում է միայնակ, քանի որ մայրն աշխատում է հիվանդանոցում, գիշերային հերթափոխով։ Դպրոցում նա ունի գերազանց առաջադիմություն, բայց ընկերներ ոչ այդքան շատ։ Երեկոները նա անցկացնում է բլրի ստորոտում, լսելով հին ռադիո, բյուրեղի օգնությամբ, որը նրան է մնացել իր հայրիկից։ Մի անգամ բլրի ճանապարհին, նրա վրա հարձակվում է մի հսկա արարած, որից նրան փրկում է մի երիտասարդ, Սյուն անունով։ Հաջորդ օրը Ասունան իմանում է, որ Սյուն մահացել է, և գնացել է իր աշխարհ Ագարտի, որպեսզի կրկին հանդիպի իր ընկերոջ հետ [3]:

Ստեղծման պատմություն խմբագրել

«Հինգ սանտիմետր վայրկյանում» ֆիլմի վրա աշխատանքներն ավարտելուց հետո Շինկայը հայտնել է, որ իր նախկին աշխատանքներից շատերը պատմել են մարդկանց մասին, ովքեր ստիպված են եղել բաժանվել նրանիցի, ով իրենց համար թանկ է եղել, և նա ցանկացել է այս թեման մշակել նաև հետագայում և ստեղծել աշխատանք այն մասին, թե ինչպես հաղթահարել այդ կորուստը[2]։

2010 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել անունը, մի քանի տեղեկություններ սյուժեի և ֆիլմի թողարկման մասին, բացի այդ թողարկվել է թրիլերը։ Կերպարների դիզայներն է եղել Տակայո Նիսիմուրան, իսկ երգերի հեղինակը, Թեմմոնը[3]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

2011 թվականի հոկտեմբերին ևս չորս ֆիլմերի հետ միասին առաջադրվել է Asia Pacific Screen Awards մրցանակաբաշխության «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.filmaffinity.com/en/film229213.html
  2. 2,0 2,1 «Distant Star's Shinkai Posts Images for Next Anime» (անգլերեն). Anime News Network. 24 декабря 2009 года. Վերցված է 30.11.2010-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Makoto Shinkai's Hoshi o Ou Kodomo Film Dated for 2011» (անգլերեն). Anime News Network. 6 ноября 2010 года. Վերցված է 30.11.2010-ին.
  4. «Makoto Shinkai's New Work "Children who Chase Lost Voices from Deep Below" To be Released in May 2011 Nationally» (անգլերեն). Japan Anime News. 10 ноября 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 21.1.2011-ին.
  5. «Официальное объявление о лицензировании полнометражного фильма «Ловцы забытых голосов» (Hoshi o Ou Kodomo)» (ռուսերեն). Reanimedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. «Официальное объявление о дата выхода российского лимитированного издания фильма «Ловцы забытых голосов» (Hoshi o Ou Kodomo)» (ռուսերեն). Reanimedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. «Hoshi o Ou Kodomo, Tatsumi Nominated for APS Awards» (անգլերեն). Anime News Network. 10 октября 2011 года. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել