Մոնրեալի ակվարիում
Մոնրեալի ակվարիում (ֆր.՝ Aquarium de Montréal), հանրային ակվարիում է Կանադայի Քվեբեկ նահանգի Սուրբ Հելեն կղզում Մոնրեալ քաղաքում։ Կառուցվել է 1966 թվականին Էքսպո 67-ի համար և փակվել է 1991 թվականին։ 1995-2007 թվականներին վերաբացվել է որպես «Նինթենդո Մեգադոմ»։ Ցուցահանդեսի տաղավարը սկզբնապես հովանավորվել է «Ալկան Ալյումինիում» ՍՊԸ-ի կողմից, ով Մոնրեալ քաղաքի և Մոնրեալի կենդանաբանական կազմակերպության հետ այդ վայրում կառուցեց համատեղ ձեռնարկություն։ Գլխավոր ակվարիումը նախատեսված էր պինգվինների ավազանի, ցուցահանդեսի անցկացման վայրի ու նվերների խանութի համար։ Դելֆինների համար նախատեսված առանձին ավազանը ուներ հանդիսատեսի 900 տեղանոց սրահ, շոուների ավազան ու ջրի բաքեր։
Պատմություն
խմբագրել1980 թվականի փետրվարին աշխատակիցների գործադուլից հետո, երկու դելֆին սովամահ եղան[1]։ Փրկված դելֆինները վաճառվեցին Ֆլիպպերի ծովային դպրոցին, որը Ֆլորիդայում ճանապարհի եզերքին գտնվող դելֆինների ատրակցիոն էր։ Արդեն ձախողած ակվարիումը նույնիսկ արժանացավ հասարակության բացասական վերաբերմունքին։
1988 թվականին քաղաքը որոշեց ակվարիումը տեղափոխել Մոնրեալի ավելի հայտնի Հին Նավահանգստի տարածք, բայց ծրագիրը չիրականացավ, երբ վաղ 1990-ականներին քաղաքն ընկավ խորը ճահճացման մեջ։
1991 թվականի սեպտեմբերի 1-ին աքվարիումը պաշտոնապես փակվեց։ Դրա շատ ցուցահանդեսներ տեղափոխվեցին Բիոդոմ։ Նախկին աքվարիումի տեղն այժմ պատկանում է Լա Ռոնդ զվարճանքների այգուն։ Այսօր ակվարիումի գլխավոր շենքը Անցակետ է, իսկ դելֆինների ավազանը թափուր ու փակ է հասարակության կողմից։
Նինթենդո Մեգադոմ (1995-2007)
խմբագրել«Նինթենդո Մեգադոմը» բացվել է 1995 թվականին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Dr François Lubrina. «La fin pitoyable et tragique des dauphins de Montréal» (ֆրանսերեն). Vetérinet. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ spacemtfan (2016 թ․ հունիսի 10). «The Vampire of Montreal: Part 18 of the Inverted Coaster Serie». ParkVault. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.