Մոնտերա
Մոնտերա (իսպ.՝ Montera), գլխարկ, որը Պիրենեյան թերակղզում ժողովրդական հագուստի հետ ըստ ավանդույթի կրում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Այն համարվում է նաև ցլամարտիկի գլխարկ[1]։ Առաջին անգամ գլխարկը ներկայացվել է Ֆրանցիսկո Մոնտեսի կողմից 1835 թվականին ցլամարտի արարողության ժամանակ որպես հագուստի (Traje de luces) մաս։
Մոնտերան պատրաստվում է կարակուլյան ոչխարի մորթուց՝ ներքին թավշյա երեսապատումով, որի վրա հաճախ զետեղում են սրբի պատկեր, որպես հաջողության նշան։ Մոնտերայի վերևի հատվածը զարդարված է լինում տարբեր դիզայնով[2]։
Մոնտերայի եզրերը խորհրդանշում են ցուլի կոտոշները։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Spanish Hat Montera
- ↑ Vázquez Legarreta, Enrique (2004-04-06)։ «El Siglo de Torreón» (PDF)։ Վերցված է 2010-02-18
Մոնտերա Վիքիպահեստում |