Մոնպելիեի շրջան (ֆր․՝ Arrondissement de Montpellier), վարչական շրջան Ֆրանսիայում՝ Օքսիտանիա երկրամասի Էրո դեպարտամենտում։ Հյուսիսում սահմանակից է Գար դեպարտամենտին, արևելքում և հարավում՝ Միջերկրական ծովի Լիոնի ծոցին, հարավ-արևմուտքում՝ Բեզիեի շրջանին, արևմուտքում՝ Լոդևի շրջանին։ Ունի 67 համայնք։ Զբաղեցնում է 1004,8 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 683․935[2]։ Խոշոր բնակավայրերն են Մոնպելիեն (Montpellier, 295․542 բնակիչ), որը նաև շրջանի սուպրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է, Սետը (Sète, 43․858 բնակիչ), Լյունելը (Lunel, 26,385 բնակիչ), Ֆրոնտինյանը (Frontignan, 23․028 բնակիչ) և Կաստելնո լ՛Լեզը (Castelnau-le-Lez, 22․534 բնակիչ)[3]։

Մոնպելիե
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի շրջան
Մտնում էԷրո
ՎարչկենտրոնՄոնպելիե
Բնակչություն733 159 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք1004,8 կմ²

Պատմություն խմբագրել

Շրջանը կազմավորվել է 1800 թվականին[4]։ 2009 թվականին նրա Անիան,Գանժ և Սեն Մարտեն դը Լոնդր կանտոնները փոխանցվել են Լոդևի շրջանին[5]։ 2017 թվականի հունվարին, Էրո դեպարտամենտի շրջանների վերակազմավորման արդյունքում, Լոդևի շրջանին տրվել են նաև նրա համայնքներից 26-ը, իսկ Բեզիեի շրջանից Մոնպելիեի շրջանին է փոխանցվել մեկ համայնք[6]։

2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Մոնպելիեի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[7]

  1. Կաստելնո լ՛Լեզ/Castelnau-le-Lez
  2. Կաստրի/Castries
  3. Կլարետ/Claret
  4. Ֆրոնտինյան/Frontignan
  5. Լատ/Lattes
  6. Լյունել/Lunel
  7. Լե Մատել/Les Matelles
  8. Մոգիո/Mauguio
  9. Մեզ/Mèze
  10. Մոնպելիե-1/Montpellier-1
  11. Մոնպելիե-2/Montpellier-2
  12. Մոնպելիե-3/Montpellier-3
  13. Մոնպելիե-4/Montpellier-4
  14. Մոնպելիե -5/Montpellier-5
  15. Մոնպելիե-6/Montpellier-6
  16. Մոնպելիե-7/Montpellier-7
  17. Մոնպելիե-8/Montpellier-8
  18. Մոնպելիե-9/Montpellier-9
  19. Մոնպելիե-10/Montpellier-10
  20. Պինյան/Pignan
  21. Սետ-1/Sète-1
  22. Սետ-2/Sète-2

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Populations légales 2019: 34 Hérault, INSEE
  4. Historique de l'Hérault
  5. «Arrêté préfectoral, 28 July 2009» (PDF). էջեր 41–43. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Arrêté préfectoral, 29 December 2016» (PDF). էջեր 62–70. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. Populations légales 2012: 34 Hérault, INSEE

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնպելիե (շրջան)» հոդվածին։