«Մոննա Պոմոնա» (անգլ.՝ Monna Pomona), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1864 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։

Մոննա Պոմոնա
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1864
բարձրություն47,6 սանտիմետր
լայնություն39,3 սանտիմետր
գտնվում էԹեյթ Բրիտանիա
հավաքածուԹեյթ
Ծանոթագրություններ
 Monna Pomona Վիքիպահեստում

Տեղեկություն նկարի մասին

խմբագրել

Ջրաներկով նկարի համար բնորդուհի է եղել Ադա Վերնոնը, որն ապրում էր Ռոսսետտիի Չելսիի տան մոտ։ Նկարչի եղբայր, քննադատ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին սխալմամբ ենթադրել է, որ նկարի բնորդուհին եղել է Շոտլանդիայից մի աղջիկ՝ Ջեսսին (այդպես էր Ռոսսետտիի ընկեր Բոյսն անվանում Ագնես Մանետտիին[1]), «օրիորդը, որն աներեր առաքինության տեր չէր, ուներ շատ ազդու և գեղեցիկ կիսադեմ՝ մեծ Նապոլեոնի համանմանությամբ»[2]։

Ջրաներկ նկարում մուգ կանաչ զգեստ հագած թխամազ աղջիկը ձեռքում պահում է մանյակ, որի կախազարդը երկու նետերով խոցված ոսկե սրտի ձև ունի։ Մյուս ձեռքում նա պահում է խնձոր։ Աղջկա ծնկներին կարմիր վարդեր են դրված։ Հերոսուհին թեքել է գլուխը, որպեսզի հոտոտի վարդերով, մանուշակներով և այծառատունկերով ծաղկեփնջի բույրը[3][4]։

Ջրաներկ նկարը ձեռք է բերել Ռոսսետտիի մշտական գնորդներից մեկը՝ հավաքորդ Ալեքսանդր Իոնիդեսը։ Հետագայում աշխատանքի սեփականատերը դարձել է Ալֆրեդ դե Պասսը։ 1910 թվականին ի հիշատակ իր կին Էթելի՝ նա նկարը փոխանցել է Թեյթ բրիտանական պատկերասրահին[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Monna Pomona». Rossetti Archive.
  2. William Michael Rossetti Dante Gabriel Rossetti. His Family-Letters with a Memoir (Volume One). — Ellis, 1895. — С. 243.
  3. «Картина «Монна Помона»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  4. Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 136.