Մոյե 3 (սերբ.՝ Moje 3), սերբական երաժշտախումբ, որն ստեղծվել է 2013 թվականին, հատուկ՝ եվրատեսիլյան երգի մրցույթին մասնակցելու նպատակով։ Անդամներն են Միռնա Ռադուլովիչը, Նևենա Բոժովիչը և Սառա Յովանովիչը։ 2013 թվականի մայիսին խումբը "Ljubav je svuda" (Սերն ամենուր է)[1] երգով ներկայացրել է Սերբիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[2] և կիսաեզրափակիչ փուլում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։

Moje 3
Հիմնական տվյալներ
ԵրկիրՍերբիա Սերբիա
ԺանրերՓոփ, դենս
Գործունեություն2013-ից
ԼեյբլPGP-RTS?
Անդամներ
Միրնա Ռադուլովիչ
Նևենա Բոժովիչ
Սառա Յովանովիչ
 Moje 3 Վիքիպահեստում

Երաժշտախմբի անդամներից Նևենա Բոժովիչը 2019 թվականին նույնպես մասնակցել է երգի եվրատեսիլյան մրցույթին՝ դարձյալ ներկայացնելով հայրենի Սերբիան և այս անգամ կատարելով «Kruna» (Թագ) երգը[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Moje 3 to represent Serbia!»
  2. «Serbia sends Moje 3 to Eurovision»
  3. Herbert, Emily (2019 թ․ ապրիլի 17). «Serbia: Nevena Releases Music Video for "Kruna"». Eurovoix. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Moje 3» հոդվածին։