Մոճոռյանց Պետրոս։ «Բանաստեղծություններ»

Հովհաննես Թումանյանի հոդված

«Մոճոռյանց Պետրոս։ «Բանաստեղծություններ»», Հովհաննես Թումանյանի հոդվածներից, որը գրվել է 1892 թվականի հոկտեմբերի 14-ին, Թիֆլիսում[1]։

Մոճոռյանց Պետրոս։ «Բանաստեղծություններ»
Տեսակհոդված
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892 թվականի հոկտեմբերի 14
Հրատարակվել է1892 թվական
ՎիքիդարանՄոճոռյանց Պետրոս։ «Բանաստեղծություններ»

Պատմություն խմբագրել

Գրված է 1892 թվականի հոկտեմբերի 14-ին, Թիֆլիսում։ Ինքնագիրը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում։

Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրի № 10-ի 1485-1488 էջերում, ապա՝ 1935 թվականին Երևանում հրատարակված Նվարդ Թումանյանի կազմած և խմբագրած «Թումանյանը քննադատ» գրքի 19-22 էջերում։ Այնուհետև տպագրվել է Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 6-րդ հատորի 9-12 էջերում։

Թումանյանի երկեր լիակատար ժողովածուի 6-րդ հատորում տպագրված է ինքնագրից, քանի որ «Մուրճ» ամսագրում կան փոքր-ինչ տարբերություններ։ Դրանք հավանաբար խմբագրական միջամտությունների հետևանքն են։ Օրինակ՝ ինքնագրում գրված է «Սրանց սրտումը բանաստեղծական սրբազան կրակի տեղ», իսկ «Մուրճ» ամսագրում՝ «Սրանց սրտում բանաստեղծական կրակի տեղ»։ Ինքնագրում գրված է «Ստիպում է մեզ յուր դատարկ ու ամայի սրտում բանաստեղծական կրակի տեղ բանաստեղծի խանդ ու տաղանդ որոնել», մինչդեռ «Մուրճ» ամսագրում գրված է՝ «Ստիպում է մեզ յուր դատարկ ու ամայի սրտում բանաստեղծի խանդ ու ավյուն որոնել» և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 569.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մոճոռյանց Պետրոս։ «Բանաստեղծություններ»