«Մոխրոտը» (անգլ.՝ Cinderella), հեռուստատեսային ֆիլմ, որը թողարկվել է 2000 թվականի հունվարի 1-ին Մեծ Բրիտանիայում[3]։ Ռեժիսորը Բիբեն Քեդրոնն է։ Գլխավոր դերը կատարել է Քեթլին Թըրները, որը մարմնավորել է չար խորթ մորը՝ Քլոդեթին[3]։

Մոխրոտը
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Ժանրկինոկատակերգություն
Թվական2000
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԲիբան Քիդրոն
ԴերակատարներՔեթլին Թըրներ, Դևիդ Ուորներ, Քեթրին Քարթրիջ, Լյուսի Փանչ, Ջեյն Բիրկին, Լեսլի Ֆիլիպս և Frank Skinner?[2]
ԵրաժշտությունJaz Coleman?
Տևողություն95 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը հիմնված է Մոխրոտիկի մասին բնօրինակ դասական հեքիաթի վրա, սակայն գործողությունները տեղի են ունենում ժամանակակից աշխարհում, որը լի է ժամանակակից նորաձև հագուստով և նոր տեխնոլոգիաներով։

Դերերում խմբագրել

  • Քեթլին Թըրներ՝ Քլաուդեթ
  • Կատրին Քարթլիջ՝ Գոներիլյա
  • Դեյվիդ Ուորներ՝ Մարտին
  • Ջեյն Բիրկին ՝ Մեբ
  • Լյուսի Պանչ՝ Ռիգան
  • Լեսլի Ֆիլիպս՝ Ֆելիմ
  • Շարոն Մոգան՝ Սերաֆինա թագուհի
  • Գիդեոն Թըրներ՝ արքայազն Վելիանտ
  • Մարսելլա Պլանքեթ՝ Մոխրոտ (Զեզոլա)
  • Գրանտ Իբբս՝ Ուորներ
  • Հոշ Քեյն՝ Մարկո (նաև Հոշ Իբրահիմ)
  • Նիկոլաս Գրեյս՝ առաջին նախարար
  • Ջենի Թոմասին՝ խոհարար[3]

Թողարկում խմբագրել

«Մոխրոտը» թողարկվել է մի քանի ձևաչափերով։ 2000 թվականին «Մոխրոտը» թողարկվել է Մեծ Բրիտանիայում 4Learning ստուդիայի արտադրության տեսաերիզներով[4]։ 4Learning ստուդիան ֆիլմը բաժանել է երեք մասի։ Այն ներառված է The Many Cinderellas վավերագրական ֆիլմի կազմի մեջ, որն իր հերթին բաղկացած է 4 մասից՝ յուրաքանչյուրը 30 րոպե տևողությամբ[5]։ Ֆիլմը թողարկվել է նաև տեսաժապավենների վրա՝ կրթական նպատակով դպրոցներում ցուցադրությունների համար[6]։ 2002 թվականին Educational Media Australia ստուդիան ֆիլմը թողարկել է նաև տեսաերիզով[7]։ 2005 թվականին Educational Media Australia ստուդիան Թայվանում պաշտոնապես թողարկել է «Մոխրոտը» ֆիլմը VCD և DVD սկավառակմերով[8][9]։ DVD սկավառակը համալրված էր չինարեն գրքույկով և ներառել է անգլերեն աուդիոգիրք և չինարեն ենթագրեր։ 2006 թվականին Transformer ստուդիան Ճապոնիայում թողարկել է ֆիլմը VHS և DVD կրիչներով[10][11]։

Գրախոսականներ խմբագրել

2000 թվականի ընթացքում «Մոխրոտը» դարձել է Մեծ Բրիտանիայի 4 հեռուստաալիքի ամենավաճառվող արտադրանքը[12]։ Ֆիլմն ստացել է քննադատների դրական արձագանքներ։ United Feature Syndicate (ԱՄՆ) թերթի լրագրող Քևին Մաքդոնոն դրական գնահատական է տվել Քեթլին Թըրների խաղին, այն անվանել «անզուգական լավ» և հայտարարել է, որ «Մոխրոտը ցնցող ֆիլմ է, հրաշալի ընտրված հեքիաթային կոստյումներ, ինչպես նաև Միսս Թըրների  լավագույն դերասանական խաղն իր կարիերայի ընթացքում»։ «Նյու Յորք Թայմս» թերթի լրագրող Ջուլի Սալամոնը ֆիլմը բնութագրել է որպես «հեքիաթի զվարճալի, հուզիչ, ժամանակակից տարբերակ», որը «իր մեջ միավորում է գոթական թրիլերների ռոմանտիկ ենթատեքստը... տարօրինակ երաժշտական տեսահոլովակի կողքին։ Չար խորթ մայրը (Քեթլին Թըրներ) կրում է հեքիաթային շլացուցիչ կոստյում, ընդգծելով մարմնի ձևերը…»։ Սալամոնը նաև հավելել է. «Այս ֆիլմը շատ արժանիքներ ունի»[13]։ «Դիմահարդարումը կինոյում» ֆիլմի հեղինակներ Էլիզաբեթ Ֆորդը և Դեբորա Միտչելը ֆիլմն անվանել են «դիտարժան» և նշել, որ «բնական գեղեցկությունը առաջին տեղն է գրավում հեքիաթում։ Ֆիլմում ֆանտաստիկ գույնի, լույսի և ջրի հատուկ էֆեկտների առատ օգտագործումը կախարդական տրամադրություն է ստեղծում ֆիլմի դիտման ժամանակ։ Մթնոլորտն ստեղծվել է Ֆինլանդիայի և Դիսնեյի աշխարհի միջին ոգով»[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել