Մոխրագույն կետեր
Մոխրագույն կետեր | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Eschrichtiidae
Morrison-Scott 1951
| ||||||||||||||||
|
Մոխրագույն կետեր (անգլ.՝ Eschrichtiidae կամ կետոսկրերի ընտանիք[1]։ Անատամ կետերից է Մոխրագույն կետը, որին մի շարք ժողովուրդներ անվանում են «սատանայի ձագ»։ Այս անվանումը ստացել է իր վանող գույնի և տեսքի պատճառով։
Բնութագրություն
խմբագրելՈւնի մոտ 20-30 տոննա քաշ։ Մարմնի կառուցվածքը շատ հետաքրքիր է։ Նա իր նախնիներից պահպանել է դնչի մազերը, շարժուն գլուխը, ողնաշարի պարանոցային երկար հատվածը՝ 7 շարժուն ողերով, և վերջապես սերտ կապ ափի ծանծաղուտների հետ։ Հանդիսանում է հարթ և զոլավոր կետերի պատմական զարգացման շղթայի կապող օղակը։ Այս առումով նրան համարում են «կենդանի բրածո»։ Մոխրագույն կետի ստորին ծնոտի և կրծքի լողաթիակների մոտ կան ծալքեր, իսկ փորն ու մեջքը հարթ են։ Մոխրագույն կետերը միջին մեծության կետեր են։ Էգը 15 մետր է, իսկ արուն 11 մետր։ Նրանք շրջում են միասին։ Նույնիսկ վտանգի ժամանակ արուները չեն հեռանում էգերից։ Մոխրագույն կետի մեջքի լողակի փոխարեն պոչնամասում գտնվում են ճարպային փոքրիկ թմբիկներ, ամենամեծի բարձրությունը մինչև 11 սմ է։ Գլուխը բավական մեծ է։ Բերանի խոռոչում քիմքից կախված են 340 թիթեղներ, որոնք դեղնավուն են և ներսի կողմից ունեն կոշտ ծոպեր։ Գլխի վրա կա մեկ անցք, որից արձակում է 3 մետր բարձրությամբ ջրի շատրվան։ Մոխրագույն կետր մաշկի վրա շատ են լինում մակաբույծներ։ Դրանցից ազատվելու համար լողում է դեպի քաղցրահամ ջրերի շրջաններ՝ գետաբերաններ, որտեղ քաղցրահամ գետերը ծովն են լցվում։ Մոխրագույն կետերը լողում են ափամերձ ծանծաղուտներում։ Նրանց ոխերիմ թշնամին խոյադելֆիններն են։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույն կետեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույն կետեր» հոդվածին։ |