Մոլլա Սուլեյման (Ալաշկերտի գավառ)
Մոլլա Սուլեյման, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Շառիան գետի Ղռավ վտակի վերին հոսանքի տարածքում, Սուկավետ լեռան ստորոտում, Ալաշկերտ քաղաքից 8-10 կմ հարավ-արևմուտք։
Գյուղ | ||
---|---|---|
Մոլլա Սուլեյման | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Ալաշկերտի գավառակ | |
Այլ անվանումներ | Մոլա Սուլեյման, Մոլլա Սելեյման, Մոլլա Սլեման, Մոլլա-Սուլեյման, Մուլա Սուլեյման | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԲնակչությունը գրեթե ամբողջովին բնաջնջվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն
խմբագրել1878 թվականին ուներ 110, իսկ 1909 թվականին՝ 80 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկարգործություն և բանաջարաբուծությունն էր։
Գյուղն ուներ մի քանի պանդոկ ու կրպակ։
Օգտակար հանածոներ
խմբագրելԳյուղի մոտակայքում կան հանքային տաք աղբյուրներ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՄոլլա Սուլեյմանն ուներ 2 եկեղեցի, որոնցից մեկը կոչվում է Ս. Հակոբ։
Կրթություն
խմբագրելՄինչև 1914 թվականը գյուղում եկեղեցիներին կից գործում էր վարժարաններ` 10-15 սաներով։ Գյուղից արևելք կար գյուղատեղի և գերեզմանոց[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 857
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն