Մոլինա դե Արագոն ամրոց
Մոլինա դե Արագոն ամրոց (իսպ.՝ Castillo de Molina de Aragón), ամրոց Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչա համայնքի Մոլինա դե Արագոն քաղաքում։ 1931 թվականին ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural)[2]:
![]() Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և հուշարձան |
Վարչական միավոր | Մոլինա դե Արագոն[1] |
Երկիր | ![]() |
Ճակատամարտեր | Ռեկոնկիստա |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Նկարագրություն
խմբագրելԱմրոցը գտնվում է բարձրադիր բլրի վրա, ունի չորս դարպասներ և բազմաթիվ աշտարակներ, որոնք պաշտպանում են ներքին բերդը, որն իր հերթին ունի 6 աշտարակ, որից 4-ը ներկայումս լավ վիճակում են գտնվում։ Ի սկզբանե աշտարակների գծի երկայնքով եղել է գյուղ, որը կառուցվել է Պիրենեյան թերակղզու արաբական արշավանքների ժամանակ (10-11-րդ դդ.) արդեն իսկ գոյություն ունեցող կելտիբերյան ամրոցի տեղում։ Ամրոցը եղել է Մոլինա տաիֆայի տիրակալների նստավայր։ Կաստիլիայի թագավորությունից արտաքսվելուց հետո Էլ Սիդը հանգրվանել է այս ամրոցում։ 1129 թվականին Ալֆոնսո I Արագոնն ամրոցը նվաճել է մուրերից և այն հանձնել Լարա ընտանիքին[3]։
Հատակագիծ
խմբագրելվիմագիր նշաններ[4] |
|
Քարտաշ նշաններ
խմբագրելԱմրոցի արևմտյան պատի արտաքին պարսպի երկու կողմերում հայտնաբերվել են 16 տեսակի 46 նշաններ։
Տես՝ հատակագիծը
Գրականություն
խմբագրել- Castillos de España (volumen II). Editorial Everest, S.A.., León, 1997.
- Castillos de Guadalajara (Colección Obras Completas de Francisco Layna Serrano, Ediciones AACHE., Guadalajara, 1994.
- Castillos y Fortalezas de Castilla-La Mancha (Colección Tierra de Castilla-La Mancha, Vol. 1), Antonio Herrera Casado, Ediciones AACHE, Guadalajara, 2003.
- Guía de Campo de los Castillos de Guadalajara (Colección Tierra de Guadalajara, vol. 24), Antonio Herrera Casado, Ediciones AACHE, Guadalajara, 1999., (Pg. 93 y 156-163).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Patrimonio Cultural
- ↑ «Molina de Aragon Castle». Official Website of Molina and the Alto Tajo. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Castillo de Molina de Aragón Herrera Casado, Antonio (2007 2ª ed.). Guía de Campo de los Castillos de Guadalajara. aache. p. 156-163. ISBN 84-96236-89-7.
Արտաքին հղումներ
խմբագրել- Page at castillos.net Արխիվացված 2011-02-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլինա դե Արագոն ամրոց» հոդվածին։ |