Մոլեսկին (իտալ.՝ Moleskine), իտալական «Modo & Modo» ընկերության գրենական պիտույքներ արտադրող ապրանքանիշն է։ «Մոլեսկին» ապրանքանիշով արտադրանքը բավականին տարածված է աշխարհով մեկ (նույնիսկ այս ապրանքանիշի նոտատետրերի համար հասարակ անուն է դարձել)։ Դասական «մոլեսկինը» իրենից կոշտ կազմով5 առաձգական ժապավենով կողպվող, լյասե ներդրուկով և այցելաքարտերի համար վերջին կազմի վրա նախատեսված գրպանիկով սև նոտատեր է ներկայացնում։ Նոտատետրերի առանձնահատկությունն է առաջին էջը, որտեղ գրվում է տիրոջ անունը։

Հուշատետրի ներսի երեսը. աջից տեսանելի է առաձգական ժապավենը, իսկ մեջտեղում ներդրուկը

Moleskine անվանումը պաշտոնական արտասանություն չունի, ինչպես նաև բրենդը չունի ազգային պատկանելիություն և ամեն մարդ կարող է այն արտասանել ինչպես կցանկանա[1]։ Իտալական արտասանությունն է՝ [mɔleˈskiːne]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ինչպես Moleskine բառը արտասանել (անգլ.)». Moleskine.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել