Մնացական Թարյան

հայ արձակագիր, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մնացական Վարդանի Թարյան (Մխիթարյան) (հունիսի 16, 1920(1920-06-16), Վաղարշապատ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - սեպտեմբերի 30, 1999(1999-09-30), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։

Մնացական Թարյան
Ծնվել էհունիսի 16, 1920(1920-06-16)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Վախճանվել էսեպտեմբերի 30, 1999(1999-09-30) (79 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԶավակներՆվեր Մխիթարյան
Անահիտ Թարյան
Գոհար Մխիթարյան
Արմեն Մխիթարյան
Մնացական Թարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1940 թվականին ավարտել է Վաղարշապատի Շոթա Ռուսթավելու անվան մանկավարժական ուսումնարանը։ 1939-1940 թվականներին աշխատել է Ապարանի շրջանի Ղրխդագիրման (այժմ՝ Հնաբերդ) գյուղի միջնակարգ դպրոցում։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1942 թվականին ծանր վիրավորվել, գերվել է, ազատվելուց հետո՝ 1945 թվականին, բռնադատվել է, 1947 թվականին՝ արդարացվել։ 1947-1978 թվականներին աշխատել է Հայաստանի կույրերի միավորման № 2 մշակույթի տանը որպես գեղմասվար։ Գրողի մի շարք բանաստեղծություններ վերածվել են երգերի[1][2][3]։

Երկեր խմբագրել

  • Իմ սիրած գույնը, 1955։
  • Գարնանային ծաղիկներ, 1959։
  • Նավորդները, 1963։
  • Մի կտոր հաց, 1967։
  • Ես աշուն եմ նկարել, 1971։
  • Հույսի հաղթանակը, 1975։
  • Սիրում եմ ձեզ, երեխաներ, 1980։
  • Վրիժառուն/Мститель: повести, рассказы. 1984[4]։
  • Մեծ սիրտ, 1986։
  • Գերությունից գերություն, 1990[5]։
  • Սրնգահար քամին, 2004[6]։
  • Երկուսը դժոխքում։ Հուշագրական վիպակ և պատմվածքներ, Թարյան, Մնացական Վարդանի, Թարյան, Անահիտ Մնացականի։ Երևան։ Լուսակն, 2010[7]։
  • Գնդակահարությունից փախած մարդը։ Հուշագրական վիպակ։ 2015[8]։
 
Մնացական Թարյանի հուշատախտակը Երևանի Կոմիտասի պողոտայում

Հիշատակ խմբագրել

  • Թարյանի անունով է կոչվում Էջմիածնի թիվ 4 գրադարանը[9]։
  • Թարյանին նվիրված հուշատախտակ կա Երևանի Կոմիտասի պողոտայի այն շենքի պատին, որտեղ բանաստեղծն ապրել է 1960-1999 թվականներին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Մնացական Թարյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  3. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ։
  4. Թարյան, Մնացական (1984). Мститель: повести, рассказы. "Սովետական Գրող" Հրատարկչություն.
  5. Թարյան, Մնացական Վարդանի (1990). Գերությունից գերություն։ Բանաստեղծություններ ։ Դպրոցական միջին եւ բարձր տարիքի համար. Արեւիկ. ISBN 9785807703125.
  6. Թարյան, Մնացական Վարդանի (2004). Սրնգահար քամին։ Մանկական բանաստեղծություններ. Արեւիկ. ISBN 9785807706577.
  7. Թարյան, Մնացական (2010). Երկուսը դժոխքում. Lusakn hratarakchʻutʻyun. ISBN 9789939834030.
  8. Թարյան, Մնացական (2015). Գնդակահարությունից փախած մարդը։ հուշագրական վիպակ. "Antares" Hratarakchʻutʻyun. ISBN 9789939518374.
  9. «Մնացական Թարյանի անվան թիվ 4 գրադարան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մնացական Թարյան» հոդվածին։