Գերությունից գերություն
Գերությունից գերություն, Մնացական Թարյանի բանաստեղծությունների ժողովածուն, որը հրատարակվել է 1990 թվականին։
Գերությունից գերություն | |
---|---|
![]() «Գերությունից գերություն» ժողովածուի շապիկը | |
Հեղինակ | Մնացական Թարյան |
Ժանր | Բանաստեղծություններ |
Թեմա | Հայրենական մեծ պատերազմ |
Լեզու | հայերեն |
Էջեր | 152 |
Խմբագիր | Դավիթ Հովհաննես |
Նկարազարդող | Ս. Սաղաթելյան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | «Արևիկ» |
Հրատարակման տարեթիվ | 1990 |
ԳՄԴ | 84 H7-5, Թ 335 |
Բովանդակություն Խմբագրել
Մնացական Թարյանի «Գերությունից գերություն» բանաստեղծությունների ժողովածուն բաղկացած է երկու մասերից՝ «Իմ Դանթեականը» և «Ուրալյան տետրակ»։ Ժողովածուում բանաստեղծությունների միջոցով հեղինակը նկարագրում է ֆաշիստական և ստալինյան համակերնտրոնացման ճամբարներում իր կրած տառապանքները։ Հեղինակը բանաստեղծությունները գրել է քաղցի, մահվան ու մատնության տագնապի մեջ` ցեմենտի թղթե պարկից կտրված պատառիկների, ծխախոտի բացված տուփի, բժշկական տեղեկանքների և քարտաթղթերի վրա, որոնք նրան ուղեկցել են ճամբարից ճամբար։
Բոլոր բանաստեղծություններն ունեն իրական հիմք, տեսած, զգացած և ապրված դեպքեր են[1]։