Արմեն Մնացականյան

հեռակառավարման ռադիոտեխնիկայի բնագավառի հայ գիտնական
(Վերահղված է Մնացականյան Արմենից)

Արմեն Սերգեյի Մնացականյան (հոկտեմբերի 7, 1918(1918-10-07), Նամանգան, Ֆերգանայի մարզ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան - 1991, Մոսկվա), հեռակառավարման ռադիոտեխնիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1957):

Արմեն Մնացականյան
Ծնվել էհոկտեմբերի 7, 1918(1918-10-07)
Նամանգան, Ֆերգանայի մարզ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան
Մահացել է1991
Մոսկվա
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՏաշքենդի պետական տեխնիկական համալսարան (1941)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1955)
Պարգևներ
Լենինյան մրցանակ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Արմեն Մնացականյանը ծնվել է 1918 թվականի հոկտեմբերի 7-ին, Նամանգան (Ուզբեկստան) քաղաքում։ 1941 թվականին ավարտել է Տաշքենդի միջինասիական ինդուստրիալ ինստիտուտը։ 1953 թվականից աշխատել է Մոսկվայի Ճշգրիտ սարքերի գիտահետազոտական ինստիտուտի ռազմական ձեռնարկությունում։ 1960-1987 թվականներին եղել է գլխավոր կոնստրուկտոր, 1955-1987 թվականներին միաժամանակ դասախոսել է Մոսկվայի ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և ավտոմատիկայի ինստիտուտում[1]։

Աշխատանքները վերաբերում են ռեակտիվ սարքերի (ծովային, ավիացիոն, ցամաքային), ինքնաթիռ-թիրախների, կործանիչ ինքնաթիռների, տիեզերական ապարատների հեռակառավարման ռադիոտեխնիկական համակարգերին։ Մշակել է Երկրի արհեստական արբանյակներից տեղեկությունների ընդունման, մշակման և բաշխման համակարգեր, ստեղծել տիեզերանավերի, տիեզերական կայանների միակցման, ռիեզերքում ապարատների ինքնաշխատ հավաքման ռադիոտեխնիկական համակարգեր։ Մասնակցել է ԽՍՀՄ-ում հակաարբանյակային զենքի ստեղծմանը[1][2]։

Մահ խմբագրել

Մահացել է 1991 թվականին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատան կոլումբարիումում (9-րդ հատվածի հակառակ կողմում գտնվող կոլումբարիումի պատի հատվածում)[3]։

Պարգևներ խմբագրել

  • Լենինյան մրցանակ (1967)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1978)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 153-154։
  2. Саркисян А.Е. Армяне – военные учёные, конструкторы, производственники и испытатели XX века. Ер., 1988 С. 82-88 (стр. 1-2)
  3. «Новодевичье кладбище. Мнацаканян Армен Сергеевич (1918-1991)». nd.m-necropol.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.