Քաջիկ Նիկոլայի Մնացականյան (դեկտեմբերի 19, 1939(1939-12-19), Տաթև, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 15, 2004(2004-05-15), Երևան, Հայաստան), ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գնդապետ։

Քաջիկ Նիկոլայի Մնացականյան
դեկտեմբերի 19, 1939(1939-12-19) - մայիսի 15, 2004(2004-05-15) (64 տարեկան)
ԾննդավայրՏաթև, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ1988-2004
ԿոչումՀՀ ԶՈՒ գնդապետ
ՊաշտոնՀայաստանի պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ
Պարգևներ«Զորավար Անդրանիկ» շքանշան,«Մարշալ Բաղրամյան» շքանշան, «Դրաստամատ Կանայան» շքանշան,«ՌԴ ՊՆ համագորցակցուրյան համար» շքանշան,«Վարդան Մամիկոնյան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Քաջիկ Նիկոլայի Մնացականյանը ծնվել է 1939 թ. դեկտեմբերի 19-ին Գորիսի շրջանի Տաթև գյուղում։ Հայրը՝ տաթևցի Նիկոլը, զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։ Քաջիկ Մնացականյանն ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, որից հետո Քաջարանում աշխատել է որպես բանվոր։ 1958 թ. զորակոչվել է Խորհրդային բանակ, ընդունվել Ռիլսկի ռազմաավիացիոն տեխնիկական ուսումնարանը և այն ավարտել 1961 թ.-ին։ Նույն թվականին գործուղվել է Հայաստան և աշխատանքի անցել Զվարթնոց օդանավակայանում՝ որպես հատուկ սարքավորումների ավիացիոն-տեխնիկ։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը (1963-1968) թթ., ապա Լենինգրադի ավիացիոն ակադեմիան (1978-1979) թթ.։ Աշխատել է Զվարթնոց օդանավակայանի կուսկոմիտեի ազատված քարտուղար, հրամանատարի քաղգծով տեղակալ։ Մեծ է նրա դերը Հայաստանի տեղական օդանավակայանների (Գորիս, Կապան, Բերդ, Սիսիան) կառուցման գործում։ 1982 թ.-ին նշանակվեց Զվարթնոց ավիամիավորման հրամանատարի առաջին տեղակալ և օդանավակայանի տնօրեն։ 1990 թվականին նշանակվել է Էրեբունի ավիաձեռնարկության գլխավոր տնօրեն և հսկայական աշխատանք կատարել Արցախի հետ օդային կապը պահպանելու գործում։ Այդ մասին «Դժոխք և Դրախտ» գրքում գրել է նաև Զորի Բալայանը։ 1994-ից ակտիվ մասնակցություն է ունեցել հայկական բանակի կայացման գործում՝ սկզբում որպես ռազմավիատեխնիկական բազայի հրամանատար, իսկ 1996 թ-ից՝ Հայաստանի պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ՝ օդուժի հրամանատար, որտեղ էլ աշխատել է մինչև իր կյանքի վերջը՝ Մայիսի 15, 2004 թ.։

Գրականություն խմբագրել

  • Ս.Մ.Պողոսյան «Տաթևի Համառոտ Պատմություն», երևան 2007