Մյուրիել Ռուկեյզեր (անգլ.՝ Muriel Rukeyser, դեկտեմբերի 15, 1913(1913-12-15)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - փետրվարի 12, 1980(1980-02-12)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ և քաղաքական ակտիվիստ, որը առավել հայտնի էր իր հավասարության, ֆեմինիզմի, սոցիալական արդարության և հուդայականության մասին բանաստեղծություններով։ Քենեթ Ռեքսրոտթը ասել է, որ Մյուրիելը «ճշգրիտ սերնդի» ամենամեծ բանաստեղծն է։

Մյուրիել Ռուկեյզեր
Ծնվել էդեկտեմբերի 15, 1913(1913-12-15)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էփետրվարի 12, 1980(1980-02-12)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծուհի, սցենարիստ և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան[4][5], Վասար քոլեջ[4][5][6] և Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՍարա Լուրենսի քոլեջ
Պարգևներ

Մյուրիել Ռուկեյզերի ամենահզոր գործերից մեկը «Մահացածների գիրքը» (անգլ.՝ The Book of the Dead, 1938) բանաստեղծությունների ժողովածուն էր, որը փաստում էր Հաուքս նեսթ թունելի (անգլ.՝ Hawks Nest Tunnel, Բազեի բույն թունել) դեպքի մանրամասներ՝ արդյունաբերական աղետ, որի ժամանակ հարյուրավոր հանքափորներ մահացան սիլիկոզից։

Նրա «Հրեա լինել 20-րդ դարում » բանաստեղծության թեման հուդայականությունն է որպես նվեր։ Ամերիկյան ռեֆորմիստներն ու ռեկոնստրուկտիվիստները ընդունել են որպես աղոթագիրք, ինչը զարմացրել է Ռուկեյզերին։ Նա հեռու է եղել հուդայականությունից իր կյանքի վաղ շրջանում[10]։

Վաղ կյանք խմբագրել

Մուրիել Ռուկեյզերը ծնվել է 1913 թվականիի դեկտեմբերի 15-ին Լոուրենս և Միրա Լիոնս Ռուկեյզերերների ընտանիքում[11]։ Նա հաճախել է Ֆիլդսթոունի էթիկայի մշակույթի դպրոց, The Բրոնքսի մասնավոր դպրոցը, ապա Պոկիպսի Վասարիի քոլեջ։ 1930-1932 թվականներին հաճախել է Կոլումբիայի համալսարան։

Մուրիել Ռուկեյզերի գրական կարիերան սկսվել է 1935 թվականին, երբ ամերիկացի բանաստեղծ Ստեֆան Վինսենթ Բենեթը ընտրել է նրա թռիչքների դասերի հիման վրա գրված «Թռիչքի տեսություն» բանաստեղծությունների շարքը և հրատարակել «Յեյլի համալսարանի երիտասարդ բանաստեղծներ» շարքում[12]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Թռիչքի տեսություն», Theory of flight, New Haven, 1935.
  • «Վիլարդ Ջիբս․ Ամերիկյան հանճարներ», Willard Gibbs: American Genius, Woodbridge CT., 1942
  • «Պոեզիայի կյանքը», New York, 1949
  • «Մեկ կյանք», One Life., New York, 1957, Biographie von Wendell Willkie.
  • «Արտաքին բանկեր», The outer banks. (Sea poetry)., Santa Barbara, 1967.
  • «Խավարի արագությունը», The speed of darkness, New York, 1968.
  • «Թոմաս Հարիոթի հետքերը», The traces of Thomas Hariot, New York, 1971
  • Breaking Open, New York, 1973,
  • «Դարպասներ. Բանաստեղծություններ», The gates: poems., New York, 1976,
  • «Մուրիել Ռուկեյզերի հավաքածու բանաստեղծությունները», The Collected Poems of Muriel Rukeyser., Pittsburgh, 2005.

Հայտնի տողեր խմբագրել

  • Տիեզերքը կազմված է պատմություններից, այլ ոչ թե ատոմներից։ (անգլ.՝ The universe is made of stories, not of atoms.) «Խավարի արագությունը»[13]։ Այս տողերի մասին Էիլեն Միլսը գրել է «Մյուրիել Ռուկեյզերը բացահայտել է այն ամենակրքոտ փաստարկներից մեկը, որը ես երբևէ կարդացել եմ այն մասին, որ արվեստը ստեղծում է հանդիպման վայրեր, իսկ պոեզիան ստեղծում է ժողովրդավարություն»։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 931.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 https://www.gf.org/fellows/all-fellows/muriel-rukeyser/
  6. https://www.anb.org/view/10.1093/anb/9780198606697.001.0001/anb-9780198606697-e-1602210
  7. http://www.gf.org/fellows/12694-muriel-rukeyser
  8. http://youngerpoets.yupnet.org/past-winners/
  9. https://psa.fcny.org/psa/awards/frost_and_shelley/shelley_winners/
  10. «On "To Be a Jew in the Twentieth Century"». Modern American Poetry. University of Illinois at Urbana-Champaign. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
  11. Unger, Leonard; Litz, A. Walton; Weigel, Molly; Bechler, Lea; Parini, Jay (1974 թ․ հունվարի 1). American writers: a collection of literary biographies (English). New York: Scribner. ISBN 0684197855.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Peter Davison (June 1998). «Discovering Young Poets How some of the best-known poets of this century got that way». theatlantic.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  13. The speed of darkness, New York, 1968.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 "Muriel Rukeyser", Jewish Women's Encyclopedia (last visited April 29, 2013).