Մյուրիել Համֆրի Բրաուն

ամերիկացի քաղաքական գործիչ

Մյուրիել Համֆրի Բրաուն (անգլ.՝ Muriel Humphrey Brown, փետրվարի 20, 1912(1912-02-20)[1], Հուրոն, Հարավային Դակոթա, ԱՄՆ - սեպտեմբերի 20, 1998(1998-09-20)[1], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի երկրորդ տիկին և Մինեսոտա նահանգից ԱՄՆ-ի սենատոր։ Նա ամուսնացել է ԱՄՆ 38-րդ փոխնախագահ Հյուբերթ Համֆրիի հետ։ Ամուսնու մահից հետո զբաղեցրել է նրա տեղը ԱՄՆ Սենատում (եղել է Կոնգրեսում երկրորդ կինը, որը ներկայացնում էր Մինեսոտայի նահանգը)։

Մյուրիել Համֆրի Բրաուն
անգլ.՝ Muriel Humphrey
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Հուրոնի համալսարանական քոլեջ և Հուրոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 20, 1912(1912-02-20)[1]
Ծննդավայր Հուրոն, Հարավային Դակոթա, ԱՄՆ
Վախճանի օր սեպտեմբերի 20, 1998(1998-09-20)[1] (86 տարեկան)
Վախճանի վայր Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Թաղված Լեյքվուդի գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Muriel Fay Buck
Ամուսին Հյուբերտ Համֆրի
Զավակներ Սկիփ Հանֆրի

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ և ամուսնություն խմբագրել

Մյուրիել Ֆեյ Բաքը ծնվել է 1912 թվականի փետրվարի 20-ին Հարավ Դակոտա նահանգի Հյուրոն քաղաքում Էնդրյու և Ջեսսի Մեյ Բաք գերդաստանի ընտանիքում։ Նրա հայրը զբաղվում էր մթերքների վերավաճառքով, հիմնականում վերավաճառում էր սերուցք, ձու և ընտանի թռչուններ։ Մյուրիելը 1931-1932 թվականներին հաճախել է պետական դպրոց, այնուհետև՝ Հյուսոնի քոլեջ[2]։ Ավարտելուց հետո նա աշխատել է որպես հաշվապահ։ Այդ տարիներին նա ծանոթացել է Հյուբերտ Համֆրիի հետ։ Նրանք ամուսնացել են 1936 թվականի սեպտեմբերի 3-ին։ Մյուրիելը օգնում էր ամուսնուն ֆինանսավորել իր կրթությունը Մինեսոտայի համալսարանում, իսկ հետո՝ Լուիզիանայի պետական համալսարանում։ Նրանք ունեին չորս երեխա՝ Հյուբերտ երրորդը, Նենսի, Բոբ և Դուգլաս[3]։

 
Մյուրիել Համֆրին ամուսնու և Դևիդ Դուբինսկու հետ (ձախից) 1966 թվականին

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հյուբերտ Համֆրին Մինեսոտայի համալսարանում սկսել է Քաղաքական գիտություններ դասավանդել, իսկ 1945 թվականին հաղթել է Մինեապոլիսի քաղաքապետի ընտրություններում։ Այնուհետև նա ընտրվել է Մինեսոտայի նահանգից ԱՄՆ սենատոր։ Մերիել Համֆրին քիչ է մասնակցել իր ամուսնու վաղ հրապարակային կյանքին՝ փորձելով հեռու պահել իրեն և երեխաներին քաղաքական կյանքից։ Սակայն 1954 թվականին Սենատի երկրորդ ընտրությունների ժամանակ նա սկսեց ակտիվորեն մասնակցել հրապարակային ելույթներին։ 1964 թվականին նախագահ Լինդոն Ջոնսոնն ընտրել է Համֆրիին փոխնախագահի պաշտոնում։ Ընտրություններում հաղթելուց հետո Համֆրին այդ պաշտոնը զբաղեցրել է 1965-1969 թվականներին։ Նախընտրական արշավի ժամանակ Wall Street Journal-ը Մյուրիել Համֆրիին բնութագրել է որպես «ամուսնու հիմնական օգնական»։ Այն ժամկետի ընթացքում, որի ընթացքում Հյուբերտը զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, մամուլը Մյուրիելին պատկերել է որպես աջակցող կին, լավ տատիկ, որը հագուստ էր կարում երեխաների և իր համար։ Անհաջող նախագահական ընտրարշավից հետո Համֆրին Սենատ էր ընտրվել ևս 2 անգամ։ 1977 թվականին Հյուբերտ Համֆրիի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, որը գտնվել է վերջին փուլում, նա մահացել է 1978 թվականի հունվարին[3]։

ԱՄՆ սենատոր խմբագրել

 
Ջիմի Քարթերը ողջունում է սենատոր Համֆրիին ընտանիքի հետ

1978 թվականի հունվարի 25-ին Մյուրիել Համֆրին ԱՄՆ-ի սենատորի պաշտոնում նշանակվեց իր մահացած ամուսնու փոխարեն։ Համֆրին 12-րդ կինն էր ԱՄՆ Սենատում և 5-րդ կինը, որը զբաղեցնում էր իր ամուսնու պաշտոնը[4]։ Նա Սենատում Մինեսոտային ներկայացրել է 1978 թվականի հունվարի 25-ից մինչև նոյեմբերի 7-ը՝ մինչև սենատորի պաշտոնի պաշտոնական ընտրությունները[2][3]։

Իր առաջին ելույթում, որպես սենատոր, Համֆրին կոչ է արել վավերացնել Պանամայի ջրանցքը Պանամային փոխանցող և ալիքի չեզոքությունը երաշխավորող պայմանագրերը, դա նրա ամուսնու նախագիծն էր։ Միջազգային հարաբերությունների կոմիտեում քվեարկության ժամանակ նա նաև վճռորոշ ձայն է տվել նախագահ Ջիմի Քարթերի՝ Եգիպտոս, Իսրայել և Սաուդյան Արաբիա ռազմական ինքնաթիռներ վաճառելու առաջարկության օգտին։ Պետական գործերի կոմիտեում Համֆրին լոբբինգ էր անում 1978 թվականի պետական ծառայության բարեփոխման մասին օրենքի հաջող փոփոխության համար, որն ընդլայնել է դաշնային ծառայողների աշխատատեղերի պաշտպանությունը, որոնք մերկացրել են կառավարության վատնումը կամ խարդախությունը։ 1978 թվականին ընդունվել է Հեմֆրի-Հոքինսի օրենքը լրիվ զբաղվածության և հավասարակշռված աճի մասին, որը գրել է Մյուրիելի ամուսինը, նա ներկա է գտնվել Սպիտակ տանը Բիլլի ստորագրման արարողությանը[2][3]։

Մյուրիել Համֆրին համազգային տեղեկատվական-քարոզչական համակարգ է առաջարկել ծանր հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների իրավունքների պաշտպանության համար և հանդես է եկել հղի կանանց համընդհանուր հետազոտության օգտին՝ նորածինների մտավոր հետամնացությունը կանխելու համար։ Իր քաղաքական աշխատանքի ընթացքում նա ակտիվորեն աջակցում էր սոցիալական ծրագրերին։ Նրա առաջարկներից մեկը դաշնային կառավարության կողմից աբորտների ֆինանսավորումն էր այն կանանց համար, ովքեր միջոցներ չունեն[4]։ 1978 թվականի սեպտեմբերին Սենատն ընդունեց Համֆրիի ուղղումը կրթության կազմակերպման օրենքի մասին։ Մյուրիել Համֆրին հավասար իրավունքների մասին ուղղման վավերացման հետաձգման նախաձեռնողներից մեկն էր[3][5][6]։

Վերադարձ տուն խմբագրել

1978 թվականի ապրիլի 8-ին Սուրբ Պոլում կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ Համֆրին հայտարարել է, որ չի առաջադրվի ժամկետի շարունակման համար[3]։ 1979 թվականին Մյուրիել Համֆրին երկրորդ անգամ ամուսնացել է Մաքս Բրաունի հետ, որը Նեբրասկայից այրիացած գործարար էր[5]։ Զույգը ապրում էր Պլիմուտայում։ Մյուրիել Համֆրի Բրաունն ակտիվորեն մասնակցել է մտավոր հետամնացների միջոցով կապված աշխատանքին (նրա ավագ թոռնուհին ծնվել է Դաունի համախտանիշով)[7]։ Համֆրի Բրաունը մահացել է 1998 թվականի սեպտեմբերի 20-ին Մինեապոլիսի հոսպիտալում։ Թաղված է Մինեապոլիսի Լեյքվուդ գերեզմանատանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Muriel Humphrey Brown». Biographical Directory of the United States Congress. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Muriel Humphrey Buck». History, Art and Archives. United States House of Representatives. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. 4,0 4,1 «Muriel Humphrey Brown; Widow of Senator». Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. 5,0 5,1 «Muriel Humphrey Brown, dies at 86». The New York Times. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. Women in Congress, 1917-1990. — DIANE Publishing Company, 1997. — С. 111—112. — ISBN 0788142569
  7. «Humphrey, Muriel (1912–1998)». Women in World History: A Biographical Encyclopedia. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուրիել Համֆրի Բրաուն» հոդվածին։