Մյունխհաուզենի արկածները
Մյունխհաուզենի արկածները (ռուս.՝ Похождения Мюнхгаузена), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1929 թվականին։ Առաջին միութենական մուլտֆիլմը, որը նկարահանվել է ըստ բարոն Մյունխհաուզենի մասին Ռուդոլֆ Էրիխ Ռասպեի գրքի։
Մյունխհաուզենի արկածները ռուս.՝ Похождения Мюнхаузена | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և համր կինո |
Ժանր | արկածային ֆիլմ[1] |
Կերպարներ | Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն Մյունխհաուզեն |
Հիմնված է | Բարոն Մյունհաուզենի զարմանալի ճանապարհորդությունների և արշավների մասին դեպի Ռուսաստան |
Ռեժիսոր | Դանիիլ Չերկես[2] |
Սցենարիստ | Նատալյա Սաց[2] և Դանիիլ Չերկես[2] |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Mezhrabpom-Film?[2] |
Տևողություն | 1094 s |
Թվական | 1929[2] |
Սյուժե
խմբագրելՀայտնի գլուխգովան ու ստախոս Բարոն Մյունխհաուզենը ցատկում է իր «Հիշողությունների» տիտղոսաթերթի վրայից և սկսում է իր պատմությունն այն արտասովոր արկածների մասին, որոնք պատահել են Մյունխհաուզենի հետ` խորամանկ աղվեսին որսալու ժամանակ։
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր` Դանիիլ Չերկես
- Սցենարի հեղինակ` Նատալյա Սաց, Դանիիլ Չերկես
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Իվան Իվանով-Վանո, Վլադիմիր Սուտեև, Վերա Վալերիանովա
Տեխնիկական տվյալներ
խմբագրել- սև-սպիտակ
- համր
Մուլտֆիլմի մասին
խմբագրել«Մյունխհաուզենի արկածները» ֆիլմը նկարահանվել է խաղարկային և կատակերգական անիմացիայի լավագույն ավանդույթներով։ Միևնույն ժամանակ, «Մյունխհաուզենի արկածները» իրավամբ կարելի է համարել հայրենական անիմացիայի «ավանդույթներ ստեղծող»։ - Էդուարդ Նազարով, «Անիմացիայի աշխարհ կամ աշխարհի անիմացիա», 2002[3]
|
1920-1930-ական թվականներին արտասահմանում ակտիվորեն սկսել են էկրանավորել դասականներին։ Հաջողված օրինակներից է Դանիիլ Չերկեսի «Մյունխհաուզենի արկածները»... - Լարիսա Մալյուկովա, «СВЕРХ/КИНО», 2013[4]:
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bendazzi G. Foundations - The Golden Age — Taylor & Francis, 2016. — P. 80. — ISBN 978-1-138-85452-9
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
- ↑ «Мир анимации или анимация мира», 12-я серия: Даниил Черкес и Юрий Меркулов. Режиссёр: Ирина Марголина, 2002 год.
- ↑ «СВЕРХ/КИНО» (Современная российская анимация. Девяностые / нулевые). — СПб: Ассоциация анимационного кино/Умная Маша, 2013. — С. 267. — 366 c.