Մյունխենի մետրոպոլիտեն (գերմ.՝ U-Bahn München), Մյունխենի քաղաքային էլեկտրագնացքի հետ միասին հանդիսանում է Մյունխենի հասարակական տրանսպորտի հիմքը։ Մետրոն Մյունխենում բացվել է 1971 թվականի հոկտեմբերի 19-ին և այս պահին ցանցի երկարությունը կազմում է 103,1 կմ՝ 100 կայաններով։ 1000 բնակչի բաժին ընկնող կայարանների խտությունն ամենաբարձրն է աշխարհում։ Շնորհիվ կայարանների՝ վերելակներով, ուղևորաշարժուղիներով, շարժասանդուղքներով  հարյուր տոկոսանոց հագեցվածության, ինչպես նաև տեղփոխի մշակված համակարգի՝ Մյունխենի մետրոպոլիտենը համարվում է Եվրոպայում առավել հարմարավետներից մեկը[2]։ Մյունխենի մետրոպոլիտենը սպասարկում է «Մյունխենյան տրանսպորտային միավորումը» (MVG), որը մտնում է «Մյունխենյան տրանսպորտային և սակագնային միություն» (MVV) հաստիքակազմի մեջ։

Մյունխենի մետրոպոլիտեն
գերմ.՝ U-Bahn München
Изображение логотипа
Տեսակմետրոպոլիտեն
ԿառավարիչՄյունխենյան տրանսպորտային միավորում
Երկիր Գերմանիա
ՔաղաքՄյունխեն
Երկաթուղագծի լայնություն1435 մմ
Կայարանների քանակ96
Գծերի քանակ8
ԳծերU4?, U5?, U1?, U3?, U6?, U2?, U7?, U8?, Betriebshof Nord?, Betriebshof Süd?, Theresienstraße? և Category:U-Bahnhof Giesing?
Ուղևորահոսքը մեկ օրում1,068,490 մարդ (2014)
Ուղևորահոսքը մեկ տարում390 միլիոն մարդ (2014)[1]
Անվանված էՄյունխեն
mvg-mobil.de/en/
 Munich U-Bahn Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Վաղ ծրագրեր

խմբագրել

Դեռևս 1905 թվականին ծագեց վերգետնյա երկաթուղու կառուցման ծրագիր Գլխավոր կայարանից մինչև Արևելյան կայարան (մոտավորապես մյունխենյան քաղաքային էլեկտրագնացքի կենտրոնական ճյուղի ներկայիս ճանապարհով), ինչպես նաև օղակաձև ճյուղով հին քաղաքի շուրջ։ Սակայն ուղևորաշրջանառության համար այդ տարիներին նման պլանները շատ հավակնոտ էին։ Կեսմիլիոնանոց քաղաքի ուղևորափոխադրումները դեռևս հաղթահարում էին տրամվայները, և այդ պլանները մոռացության տրվեցին։

1928 թվականին կրկին հայտնվեց տրամվայը մետրոյով փոխարինելու պլանը, բայց համաշխարհային տնտեսական ճգնաժամը խանգարեց այդ ծրագրերի իրականացմանը։ Ցանցը պետք է բաղկացած լիներ հինգ գծերից և մոտավորապես նման կլիներ այսօրվա ցանցին։

1936 թվականի Երրորդ ռեյխում նախատեսված էր ստորգետնյա երկաթուղիների ցանց «ՆՍԳԲԿ մայրաքաղաքի» համար, և նույնիսկ արդեն սկսվել էր շինարարությունը։ 1938 թվականի մայիսի 22-ին Լինդվուրմշտրասսեում տեղի ունեցավ թունելի շինարարության սկզբի տոնակատարությունը, որը ազդարարում էր տրամվայի գործունեության ավարտի մեկնարկի մասին։ Sendlinger Tor եւ Goetheplatz (ներառյալ կայարանը) կայարանների միջև արդի U3 եւ U6 գծերի միջև ընկած թունելը մինչև  1941 թվականը գրեթե կառուցվել էր, բայց որպես քաղաքային էլեկտրագնացքի գծի մաս. նույն տարում այն պետք է ընդուներ առաջին գնացքները։ Բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միջոցների անբավարարությունը հանգեցրեց շինարարության կանգին։ Պատերազմի ժամանակ թունելը ծառայում էր որպես ռմբապաստարան, ինչի մասին այսօր վկայում են թունելի պատերի գրությունները։ Պատերազմից հետո այն օգտագործվել է սունկ աճեցնելու համար կամ լցված էր տների փլատակներով։

Ծրագրեր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

խմբագրել

Մետրոպոլիտենի տեղամասերի կառուցման ժամանակացույց[3]

խմբագրել
Բացման ամսաթիվ Գիծ Տեղամաս Երկարություն
19 հոկտեմբերի 1971   Kieferngarten - Goetheplatz 12,0 կմ
8 մայիսի 1972   Münchner Freiheit - Olympiazentrum 4,0 կմ
22 նոյեմբերի 1975  /  Goetheplatz - Harras 2,7 կմ
28 մայիսի 1978  /  Poccistraße 0,0 կմ
18 հոկտեմբերի 1980   Scheidplatz - Neuperlach-Süd 16,0 կմ
16 ապրիլի 1983   Harras - Holzapfelkreuth 2,7 կմ
28 մայիսի 1983   Hauptbahnhof - Rotkreuzplatz 3,3 կմ
10 մարտի 1984   Westendstraße - Karlsplatz (Stachus) (4,6 կմ)
+ միավորող ճյուղ  /  հետ (1,4 կմ)
6,0 կմ
1 մարտի 1986   Karlsplatz (Stachus) - Odeonsplatz 0,7 կմ
24 մարտի 1988   Westendstraße - Laimer Platz 1,4 կմ
27 հոկտեմբերի 1988  
 
Odeonsplatz - Innsbrucker Ring (4,1 կմ)
+ Max-Weber-Platz - Arabellapark (3,6 կմ)
7,7 կմ
1988 վերջին Էլեկտրադեպո տեխնիկական սպասարկման կետի ընդարձակում 0,3 կմ
28 հոկտեմբերի 1989   Implerstraße - Forstenrieder Allee 6,1 կմ
1 հունիսի 1991   Forstenrieder Allee - Fürstenried-West 1,9 կմ
22 մայիսի 1993   Holzapfelkreuth - Klinikum Großhadern 2,9 կմ
20 նոյեմբերի 1993   Scheidplatz - Dülferstraße 5,0 կմ
30 հունիսի 1994   Kieferngarten - Fröttmaning 1,0 կմ
28 հոկտեմբերի 1995   Fröttmaning - Garching-Hochbrück 3,8 կմ
26 հոկտեմբերի 1996   Dülferstraße - Feldmoching 1,9 կմ
8 նոյեմբերի 1997   Kolumbusplatz - Mangfallplatz 3,6 կմ
23 մայիսի 1998   Rotkreuzplatz - Westfriedhof 2,0 կմ
29 մայիսի 1999   Innsbrucker Ring - Messestadt-Ost 7,7 կմ
18 հոկտեմբերի 2003   Westfriedhof - Georg-Brauchle-Ring 0,8 կմ
31 հոկտեմբերի 2004   Georg-Brauchle-Ring - Olympia-Einkaufszentrum 0,5 կմ
14 հոկտեմբերի 2006   Garching-Hochbrück - Garching-Forschungszentrum 4,4 կմ
28 հոկտեմբերի 2007   Olympiazentrum - Olympia-Einkaufszentrum 2,2 կմ
11 դեկտեմբերի 2010   Olympia-Einkaufszentrum - Moosach 2,0 կմ

Շարժակազմ

խմբագրել

Մյունխենի մետրոպոլիտենում օգտագործվում է գնացքների երեք սերունդ։ Ամենահները (տիպ A, կառուցված 1967-1983) նախկինում հարմար էին նաև Նյուրնբերգի մետրոպոլիտենի համար։ Քաղաքները «պարտքով էին վերցնում» իրարից հատուկ առիթներին. 1972 թվականի Մյունխենի XX ամառային օլիմպիական խաղերին, 1978 թվականի Նյուրնբերգյան սուրբծննդյան տոնավաճառին, 1980 թվականին Հռոմի պապի այցին Մյունխեն։ Այժմ նման փոխանակում տեխնիկապես անհնար է։ Երկրորդ սերունդ (տիպ В, կառուցված 1981-1995) և երրորդ սերունդ (տիպС, 2000 թվականից)։

Տիպ A Տիպ B Տիպ C
 
 
 
Վագոնների
քանակ
կարճ (գերմ.՝ Kurzzug): 2 վագոն + + -
լրիվ (գերմ.՝ Vollzug): 4 վագոն + + -
երկար (գերմ.՝ Langzug): 6 վագոն + + +
Գործարան MAN, O&K, Rathgeber, WMD DWA, MAN, MBB Siemens
Արտադրություն 1967-1983 1981-1995 2000 թվականից
Քաշ 51,6-53,2 տ 56-58,5 տ 164 տ
Երկարություն 37150 մմ 37150 մմ 115000 մմ
Լայնություն 2900 մմ 2900 մմ 2900 մմ
Բարձրություն 3550 մմ 3550 մմ 3550 մմ
Արագություն 80 կմ/ժ 80 կմ/ժ 80 կմ/ժ
Արագացում 1,3 մ/վրկ²
Դանդաղում 1,3 մ/վրկ²
Հզորություն 4×180 կՎտ = 720 կՎտ 4×195 կՎտ = 780 կՎտ 24×100 կՎտ = 2400 կՎտ
Նստատեղեր 98 98 252
Կանգնատեղեր 192 192 660
Քանակ 179 հատ 2-ական վագոնում 58 հատ 2-ական վագոնում 18 հատ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Fahrgastrekord: MVG warnt vor Kollaps | Stadt München
  2. «Moreover, the public transit system - subways, interurban trains, streetcars and buses - rates as Europe’s, if not the world’s, fastest, cleanest and most efficient» из: New York Times, 3.
  3. «muenchen.de - U-Bahn-Netz in Zahlen» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել