Տրուլս Մյորեգորդ (շվեդ.՝ Truls Carl Eric Möregårdh, փետրվարի 16, 2002(2002-02-16)[1], Վակշյո, Կրունուբերգ, Շվեդիա), շվեդ սեղանի թենիսիստ, 2021 թվականի աշխարհի մենախաղի առաջնության արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մեդալակիր։ 2018 թվականի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից[2]։

Տրուլս Մյորեգորդ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սեղանի թենիսիստ
Երկիր՝ Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 16, 2002(2002-02-16)[1] (22 տարեկան)
Ծննդավայր՝Վակշյո, Կրունուբերգ, Շվեդիա

Սպորտային կարիերա խմբագրել

Տրուլս Մյորեգորդը ծնվել է մի ընտանիքում, որտեղ շատ անդամներ սիրում էին սեղանի թենիս։ Տրուլսի եղբայրը՝ Մալտեն, կադետների և կրտսեր մակարդակի Շվեդիայի հավաքականի խաղացող է եղել։ Յոթ տարեկանում Տրուլսը սկսել է մարզվել իր հարազատ՝ Վեքսյո քաղաքի տեղական ակումբում[2]։

Տրուլս Մյորեգորդը շարունակել է բազմաթիվ մրցանակներ նվաճել եվրոպական պատանեկան մակարդակում[2][3]։ Նա երկու անգամ հաղթել է Շվեդիայի մենախաղի առաջնությունը[2]։

2018 թվականին Տրուլս Մյորեգորդը 15 տարեկանում ընդգրկվել է Շվեդիայի հավաքականի կազմում և 2018 թվականի աշխարհի թիմային առաջնությունում նվաճել բրոնզե մեդալ։ 2021 թվականին Տրուլս Մյորեգորդը նվաճել է արծաթե մեդալ Հյուսթոնում կայացած մենախաղի աշխարհի առաջնությունում[4]։ 2022 թվականի մայիսին Տրուլս Մյորեգորդն առաջին անգամ մտել է աշխարհի ուժեղագույն խաղացողների թոփ 10-ի ցանկ, իսկ 2022 թվականի հոկտեմբերին բարձրացավ ITTF համաշխարհային վարկանիշում երրորդ հորիզոնական[5]։

Խաղաոճ խմբագրել

Տրուլս Մյորեգորդն աջլիկ է և խաղում է հարձակվողական ոճով։ Նա ակտիվորեն և բազմազան կերպով օգտագործում է կողքից փակող հարվածներ (բեքհենդ), ուստի նրա խաղաոճը համեմատվում է նախորդ տարիների Շվեդիայի չեմպիոն Յան-Ուվե Վալդների խաղաոճի հետ[2][6]։

2019 թվականից նա խաղում է Stiga-ի հատուկ դիզայնով ստեղծված վեցանկյուն գնդաթիով[7]։

Ծանոթագրություններ խմբագրել