Մյաու (անգլ.՝ Meow, ինչպես նաև անգլ.՝ Meow the obese cat, 2010 - մայիսի 5, 2012(2012-05-05)[1], Santa Fe Animal Shelter and Dog Park, ԱՄՆ), կատու, որը տառապում էր ուժեղ ճարպակալումով։ Մահվան պահին նրա զանգվածը 18 կգ էր։ Որպես կանոն՝ կատուները կշռում են 4-5 կգ[2]։ Մյաուն մեծ ճանաչում ստացավ համացանցում, երբ ապաստարանը իր ֆեյսբուքյան էջում ինֆորմացիա տեղադրեց նրա դիետայի մասին[3][4]։

Մյաու
Տեսակկատու
Սեռարու
Ծնվել է2010
Սատկել էմայիսի 5, 2012(2012-05-05)[1]
Սատկելու վայրSanta Fe Animal Shelter and Dog Park, ԱՄՆ

Նկարագրություն խմբագրել

Մյաուն ծնվել է մոտավորապես 2010 թվականին։ 2012 թվականի գարնանը նա հայտնվեց ապաստարանում, քանի որ 87-ամյա տիրուհին այլևս չէր կարողանում նրա մասին հոգ տանել[5]։ Ճարպակալման պատճառով Մյաուն համարյա չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։ Ապաստարանը կատվի քաշը նվազեցնելուն ուղղված ծրագիր սկսեց։ Նրա համար սահմանվեց բարձր սպիտակուցային պարունակությամբ խիստ դիետա։ Ապագայում նախատեսվում էր նրա համար նոր տերեր գտնել։ Կատվին մի քանի անգամ ցույց են տվել հեռուստատեսությունով, այդ թվում՝ Անդերսոն Կուպերի զրույց-հանդեսում[6]։ Բուժման ընթացքում Մյաուին հաջողվեց կորցնել 0,9 կգ, սակայն մայիսի 2-ին ավելորդ քաշի պատճառով շնչառական խնդիրներ սկսվեցին։ Նրան տեղափոխեցին անասնաբուժական կլինիկա։ Կատուն մահացավ մայիսի 5-ին թոքային անբավարարությունից[5][7]։

Մյաուն աշխարհի ամենածանր կատուներից մեկն է։ Հայտնի է նաև Հիմմի (անգլ.՝ Himmy) մականվամբ ավստրալիական կատուն, որը կշռում էր 21,3 կգ։ Հիմմին մահացել է 1986 թվականին։ Հետագայում Գինեսի ռեկորդների գիրքը որոշեց ջնջել ամենածանր կենդանու մասին կետը՝ վախենալով, որ տերերն այդ նպատակով կսկսեն գերսնել իրենց կենդանիներին[5][8]։ Արքայազն Չանկ կատուն, ինչպես հայտնում են, կշռում էր շուրջ 20 կգ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fat cat: Meow, the 39-pound feline, dies of lung failure - Los Angeles Times
  2. Mattern, Michelle Y.; McLennan, Deborah A. Phylogeny and Speciation of Felids(անգլ.) // Cladistics. — 2000. — Т. 16. — № 2. — С. 232—253. — doi:10.1111/j.1096-0031.2000.tb00354.x
  3. «Fat Cat 'Meow' Dies». ABC News. 2012 թ․ մայիսի 7. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. Zimmerman, Neetzan (2012 թ․ մայիսի 7). «Internet Famous Fat Cat Meow Put to Sleep». Gawker. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Умер самый толстый американский кот» (ռուսերեն). Lenta.ru. 2012 թ․ մայիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  6. Stelter, Brian (2010 թ․ սեպտեմբերի 30). «CNN's Anderson Cooper in Daytime Talk Show Deal». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. Lynch, Rene (2012 թ․ մայիսի 7). «Fat cat's fate: Meow, the 39-pound feline, dies of lung failure». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  8. «'Meow,' 39-Pound Fat Cat, Must Lose Weight Before Adoption From Santa Fe Shelter». International Business Times. 2012 թ․ ապրիլի 24. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  9. «Not so Chunk-y? New owner says fat cat's weight is down to 22 pounds». New York Daily News. 2008 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.