Մհերի դռան արձանագրություն

ուրարտական արձանագրություն

Մհերի դռան արձանագրություն, Վանի թագավորության արքաներ Իշպուինիի (մ․թ․ա․ 825-810) և Մենուայի (մ․թ․ա․ 810-786) համատեղ գահակալության շրջանում գրված ուրարտերեն սեպագիր արձանագրությունը, որը գտնվում է Վան քաղաքի հյուսիս-արևելքում, Վանի բերդից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ակռբի լեռնաբազուկի մեջտեղում՝ Մհերի դուռ կոչվող քարաժայռի վրա[1][2]։

Մհերի դռան արձանագրություն
Քարտեզ
Քարտեզ
Տեսակփորագրություն, մշակութային արժեք և Վիմագրություն
Ստեղծումմ. թ. ա. 820
Երկիր Թուրքիա
ՔաղաքՄհերի դուռ
ԲնակավայրՎանի մարզ
ՊատվիրատուԻշպուինի և Մենուա
Մասն էՄհերի դուռ

Արտաքին տեսք խմբագրել

Մհերի դուռ քարաժայռը փորագրված է դռան ձև ունեցող հարթակի նմանությամբ՝ Վանի թագավորության արքաներ Իշպուինիի (մ․թ․ա․ 825-810) և Մենուայի (մ․թ․ա․ 810-786) հրամանով, որի վրա գրված է ուրարտերեն մի ընդարձակ արձանագրություն[1]։ Մհերի դուռը ունի ուղղանկյունաձև եռախորշ կառուցված, հարթակ՝ դռան առջևում, ջրահեռացման ակոսներ և ժայռափոր աստիճաններ[2][3]։

Արձանագրության բարձրությունը մոտ 4 մետր է, լայնությունը՝ 2,6 մետր, խորությունը՝ 1,7 մետր[2][4] և բաղկացած է 80 տողից։ Արձանագրության ստորին տողերը ջարդվել և եղծվել են գանձ որոնողների ձեռքով[1]։

Հայերը քարաժայռը Մհերի դուռ են անվանել՝ այն կապելով «Սասնա ծռեր» դյուցազներգության հերոս Փոքր Մհերի հետ, որը իբր աշխարհի չարությունից հոգնած, ապաստանել է այդտեղ[1]։

Բովանդակություն խմբագրել

Մհերի դռան վրա կրկնվող արձանագրությում հիշատակվում են այն ժամանակվա ուրարտական պետության աստվածների, աստվածուհիների և «աստվածությունների» կանոնակարգված ցուցակը և նրանցից յուրաքանչյուրին մատուցվելիք զոհերի քանակը[2][5][6][7][8]։

Նշանակություն խմբագրել

Մհերի դուռը եղել է Վանի թագավորության կարևորագույն ծիսապաշտամունքային համալիրներից մեկը, որտեղ տեղի են ունեցել կենդանիների զոհաբերություններ, հեղումներ և գուշակություններ[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 840 — 992 էջ։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Ուրարտական սեպագիր արձանագրություններով ժայռափոր դռները (խորշեր)», Միքայել Բադալյան, 2013, էջ 85-86
  3. 3,0 3,1 T. Tanyeri-Erdemir, “The Temple and the King: Urartian RitualSpaces and Their Role in Royal Idealogy,” in Ancient Near Eastern Art in Context: Studies in Honor of Irene J. Winter, ed. J. Chang, M. H.Feldman, 205 (Leiden; Boston: Brill, 2007), p 210.
  4. O. Belli, A. Dincol, B. Dincol, “Bronze Votive Rings with Assyrian Inscriptions found in the Upper Anzaf Fortress in Van,” Coloquium Anatolicum/Anadolu Sohbetleri VII (2009): p 29.
  5. «Վանի թագավորության պետական կրոնը», Ս․ Հմայակյան, Երևան, 1990, էջ 24-32
  6. Н. В. Арутюнян, Корпус урартских клинообразных надписей. Ереван, 2001, 38, с. 44
  7. M.Salvini, Corpus dei testi urartei, vol. I, A (3) 3-1, pp. 125-129․
  8. O. Belli, “Monumental Rock Niches with Cuneiform Inscriptions of the Urartian Kingdom in the Van Region,” pp. 355-356.