Մկրտիչ Օրբելենց, 15-րդ դարի գրիչ։

Մկրտիչ Օրբելենց
Մասնագիտությունգրիչ

Կենսագրություն խմբագրել

Աշակերտել է Գրիգոր Տաթևացուն, եղել Թովմա Մեծոփեցու դասընկերը։ Հիշվում է 1407 թվականին Թովմա Մեծոփեցու՝ Տաթևում ընդօրինակած ձեռագրի հիշատակարանում։ Մինչև 1410 թվականը Մկրտիչ Օրբելենցը Կարապետ կրոնավորի և Թումա գրիչի օգնությամբ ընդօրինակել է Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը։ Ուսումնառությունից հետո ձեռնադրվել է վարդապետ և հաստատվել Մեծոփավանքում, ապա տեղափոխվել է Բերկրիի Տեր Հուսկանորդու վանքը[1][2], որտեղ 1420 թվականին ընդօրինակել է մի Ավետարան։ Մկրտիչ Օրբելենցի մասին վերջին անգամ հիշատակվել է 1432 թվականին Արճեշում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմ.՝ Լ. Խաչիկան), մաս 1, Ե., 1955։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։