Մկրտիչ Պապոյան
հայ նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Հովհաննեսի Պապոյան (սեպտեմբերի 4, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Մկրտիչ Պապոյան | |
---|---|
Ի ծնե | Մկրտիչ Հովհաննեսի Պապոյան |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Լենինգրադի Ռեպինի անվան արվեստի ակադեմիայում և Քիշնևի գեղարվեստի ակադեմիայում։ 1991 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, ՌԴ նկարիչների միության անդամ, «Նորեոն» ստեղծագործական կենտրոնի անդամ։
Մկրտիչ Պապոյանի աշխատանքները գտնվում եմ ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1990 Խմբակային ցուցահանդես, Քիշնև, Մոլդավիա
- 1994 Տարտու, Էստոնիա
- 1995 Խմբակային ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 1996 Բեռլին, Գերմանիա
- 2000 Աշնանային ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 2001 Խմբակային ցուցահանդես, Իմ սեր Հայաստան, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 2001 Անհատական ցուցահանդես, Երևան
- 2002 Խմբակային ցուցահանդես, Կանայք հանուն խաղաղության, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ
- 2002 Խմբակային ցուցահանդես, Արարատը հայ նկարիչների աչքերով, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 2003 Աշնանային ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 2004 Խմբակային ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան[1]