Մկրտիչ Մաշուրյան

հայ հեղափոխական
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաշուրյան (այլ կիրառումներ)

Մկրտիչ (Մակիչ) Մանուչարի Մաշուրյան (1897, Գորիս - 1920, Գորիսի մոտ), Հայաստանում Մայիսյան խռովության և քաղաքացիական կռիվների մասնակից, ՌԿ(բ)կ անդամ (1917

Մկրտիչ Մաշուրյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1897(1897-11-14)[1]
ԾննդավայրԳորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 20, 1920(1920-11-20) (23 տարեկան)
Մահվան վայրԳորիս, Ադրբեջանական ԽՍՀ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ներգրավվել է հեղափոխական գործունեության մեջ և շուտով դարձել Զանգեզուրի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից։

1919 թվականին Մաշուրյանի մասնակցությամբ ստեղծվել է ՌԿ(բ)կ Զանգեզուրի գավառային ընդհատակյա կոմիtե։ Եղել է Զանգեզուրում գործող կարմիր պարտիզանների ջոկատի հրամանատարը։ Մասնակցել է 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում գումարված Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների կոնֆերանսին։

Սպանվել է դաշնակցական զորքերի դեմ մղված մարտերում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 262.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 262