Մկրտիչ Անանյան
հայ բանասեր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Անանյան (1715, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1777, Սալոնիկ, Օսմանյան կայսրություն), հայ բանասեր, բառարանագիր։
Մկրտիչ Անանյան | |
---|---|
Ծնվել է | 1715 Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1777 Սալոնիկ, Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանասեր և բառարանագիր |
Ալմա մատեր | Սուրբ Ղազար կղզի |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Վենետիկի Սուրբ Ղազար վանքում։ 1759 թ.-ին լույս է ընծայել մի աղոթագիրք։ Եղել է Մխիթար Սեբաստացու աշակերտը։ 1769 թ.-ին Վենետիկում լույս է ընծայել «Բառարան աշխարհաբարե գրաբար» գիրքը։ Մահացել է Սալոնիկ քաղաքում[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 94.