Մածնաբերդի վանք
(Վերահղված է Մլզնաբերդի վանքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մածնաբերդ (այլ կիրառումներ)
Մածնաբերդի վանք, Մլզնաբերդի վանք, միջնադարյան հայկական վանական համալիր, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Հարցհանգիստ (այժմ՝ Չովդար) գյուղից 2,2 կմ հարավ-արևելք՝ շրջապատի նկատմամբ առանձնացած լեռան գագաթին (ծովի մակերևույթից 1648 մ)[1]։
Մածնաբերդի վանք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հարցհանգիստ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջան |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | կանգուն |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
![]() | |
![]() | |
Անվանում
խմբագրելՎանքը իր անվանումը ստացել է մոտակայքում գտնվող Մածնաբերդ ամրոցից և այդ պատճառով անվանվում է «Մածնաբերդի վանք»։
Համալիր
խմբագրելՎանքը բաղկացած է մեկ եկեղեցուց, որը հայտնի է Սբ. Վարդանանց զորավարաց և Սբ. Սարգիս անուններով (եկեղեցու 1891 թ. նորոգության արձանագրության մեջ)[2][3]։